Հետախուզվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Արթիկի բաժնի կողմից ավազակության և ապօրինի կերպով զենք պահելու/կրելու մեղադրանքով հետախուզվում են 1986 թվականին ծնված Կարեն Մկրտչյանը և 1982 թվականին ծնված Հայկ Առաքելյանը:
Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողները դիմեն Ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը ոստիկանությունը երաշխավորում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: