ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է կորոնավիրուսից բուժվելուց հետո կրկին վարակվելու պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի հանրային հիվանդանոցի բժիշկներն ապացուցել են, որ COVID-19-ով վարակվածների մոտ որոշ ցիտոկինների բարձր մակարդակը կարող է կանխել կորոնավիրուսային համաճարակի նկատմամբ կայուն իմունիտետի ձևավորմանը: Սրա մասին նշվել է Cell ամսագրում:

Մասնագետներն ուսումնասիրել են COVID-19-ով վարակված մահացած հիվանդների փայծաղն ու ավշային հանգույցները և պարզել, որ դրանցում բացակայում են գերմինատիվային կենտրոնները, որոնք կայուն իմունային պատասխանի անբաժան մասն են կազմում: Գերմատիվային կենտրոններն ավշային հանգույցներում և փայծաղում վարակների ու պատվաստումների ժամանակ առաջացող կառույցներ են: Դրանց մեջ հասունանում են հակամարմիններ առաջացնող B-լիմֆոցիտները, որոնք դառնում են իմունային հիշողության երկարակյաց բջիջներ: Մարդու՝ կրկնակի վարակվելու դեպքում՝ օրգանիզմը՝ B-լիմֆոցիտների օգնությամբ արագ և արդյունավետ կերպով նույնականացնում է ախտածնին և հարձակում գործում:

Գերմինատիվային կենտրոնների ձևավորման համար կարևոր դեր ունեն T-բջիջները: Պարզվել է, որ COVID-19-ի ծանր դեպքի ժամանակ T-բջիջներ չեն ձևավորվում: Դրա պատճառը գերմինատիվ կենտրոնների համար «նախատեսված» հատվածներում ցիտոկինների բարձր մակարդակի առկայությունն է:

Նշանակում է, որ չնայած հակամարմինների՝ հարաբերականորեն կարճ ժամանակի ընթացքում  օրգանիզմը պաշտպանելու կարողությանը՝ առողջացած մարդկանցից ոմանք կարող են մի քանի ամիս անց կրկին վարակվել COVID-19-ով: Այնուամենայնիվ, դա չի ազդի ցիտոկինի աճին չնպաստող պատվաստանյութերի արդյունավետության վրա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

http://1or.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular