ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսին է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հրապարակել է սահմանագծման հարցերով իրենց հանձնաժողովի կազմը, որի նախագահն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն է:

Մուստաֆաևի՝ այդ դերում նշանակվելը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, քանի որ, ինչպես հայտնի է, Շահին (Շահեն) Մուստաֆաևը ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 

Շահինի հայրը՝ Աբդուլլա Մուստաֆաևը, Ջուջևան էր տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից և զբաղվում էր անասնապահությամբ: Գյուղացիները պատմում են, որ Մուստաֆաևի մայրը՝ Մահիզար Մուստաֆաևան, հայ հարևանների հետ առանձնապես շփում չի ունեցել, որ ազգայնական գիծը նրա մեջ ամենավառն է արտահայտված եղել: Մուստաֆաևը երեք քույր ունի՝ Ռանան, Գյուլնարան և Լալազարը: Պատմում են, որ դպրոցում թելադրության ժամանակ վերջինս դիտավորյալ Հայաստան անունը փոքրատառով է գրել՝ պատճառաբանելով, որ դասընկերներից մեկն էլ Թուրքիան է փոքրատառով գրել:

Սահմանամերձ Ջուջևան գյուղի բնակիչ Գարիկ Հարությունյանը Շահին Մուստաֆաևի համադասարանցին է: Հարությունյանի խոսքով՝ այն ժամանակ՝ խորհրդային տարիներին, Մուստաֆաևն ընդգծված վատ վերաբերմունք չուներ Հայաստանի ու հայերի նկատմամբ.

«Ժողովուրդների բարեկամություն էր, բոլորս կարծես ուրիշ աշխարհում էինք: Հնարավոր է՝ հիմա նա այլ կերպ է մտածում, չեմ կարող ասել: Մենք մանկուց իրար հետ ենք եղել դպրոցում, հետո ուսանողական տարիներին: Մեր դասարանում մեծամասնությունը լավ սովորողներ էին, Մուստաֆաևը դպրոցը ոսկե մեդալով ավարտեց, բոլոր բնագավառներից էլ գաղափար ուներ: Այստեղ ապրելու տարիներին էլ իրենք միշտ կապ են ունեցել Ադրբեջանի հետ, ասում էին՝ նույնիսկ իրենց տանն ադրբեջաներեն են խոսում: 

Երբ 88 թվականին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մենք չորրորդ կուրսի ուսանողներ էինք, ինքը Ժողինստիտուտում էր սովորում: Սումգայիթյան այդ դեպքերից հետո արդեն վիճակը լավ չէր, ու իրենք էլ տեսան, որ այլևս հնարավոր չէ ապրել այստեղ: Արդեն գնում-գալիս էին Ղազախ՝ իրենց բարեկամների մոտ, տրամադրված էին հեռանալու: Գյուղում էլ զգուշացրել էին, որ ավելի լավ է՝ ետ չգան, որովհետև ինչ-որ մեկը կարող էր նյարդայնացած վիճակում վնասել նրանց: Բայց հասցրեցին տունը վաճառել, փաստաթղթերով, ամեն ինչով ձևակերպել, գումարն ստանալ: Գյուղում էլ հարևանները նրանց շատ լավ են ճանապարհել, թշնամական չեն եղել»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Հարությունյանը:

Հարցին, թե իր կարծիքով՝ այս գործընթացում Մուստաֆաևի ներգրավված լինելը կարո՞ղ է Հայաստանի համար որևէ դրական նշանակություն ունենալ, Հարությունյանը պատասխանեց.

«Ես հակառակն եմ մտածում: Ճիշտ է, ինքն այն ժամանակ չի դրսևորվել, բայց, իմ կարծիքով, նրա՝ այս հանձնաժողովի նախագահ լինելը մեզ համար դրական չէ: Ես վաղուց եմ հետևում նրա գործունեությանը, այն ժամանակվանից, երբ ինքը Տարածքային կառավարման, հետո Էկոնոմիկայի նախարար էր: Մինչև այս հանձնաժողովն էլ, երբ կոմունիկացիաների հարցով հանդիպում էին Մոսկվայում, ես մտածում էի՝ տեսնես որևէ մեկը կա՞, որ մեր թիմին հուշի, որ ինքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի, հնարավոր է՝ այնտեղ հայերեն ինչ-որ բան խոսեին, որ պետք չէր»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular