Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չենք կարող հաստատել կամ ժխտել. Ոսկեպարը կհանձնե՞ն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի եզրին ռուս զինվորականները պահեստային հողերից 2 հեկտար տարածք են վարձակալում, որպեսզի այնտեղ զինվորական կայազոր տեղակայեն։

Ոսկեպարի բնակիչները լրագրողին տեղեկացրել են, որ ռուս զինվորականները այդ տեղանքում աշխատանքներ են արել, հողի գրունտի փորձանմուշ վերցրել։ Տեղեկություններ կան նաև, որ ռուս զինվորականները Տավուշի մարզպետարանի հետ 2 հեկտար հողի վարձակալության պայմանագիր են կնքելու, ներկայումս այդ փաստաթուղթը մշակման փուլում է։ 

Ըստ լրագրողի՝ ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ՝ սահմանագծում և սահմանազատում անել, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի սահմանագոտում ռուսական զինուժի կողմից ծառայություն իրականացնել։

Լուրերի հավաստիությունը ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ, ով ասաց, որ որևէ տեղեկատվություն չունի լուրերի վերաբերյալ.

«Դրանք ընդամենը խոսակցություններ են, դեռ հաստատված ոչ մի բան չկա: Մարզպետարանի հետ կնքվող պայմանագրից էլ տեղյակ չենք, եթե կնքեն՝ կիմանանք, որ կնքել են, բայց այսօրվա դրությամբ ոչ մի փաստաթուղթ չկա, կարող են կառուցել կամ չկառուցել, չենք կարող հաստատել կամ ժխտել»:

Հարցին՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համատեքստում որևէ ծանուցում ստացե՞լ են հնարավոր փոփոխությունների մասին, Աղբալյանը բացասական պատասխան տվեց:

Մենք կապ հաստատեցինք նաև Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ, ով նշեց, որ մեզնից է լսում նման փաստաթղթի գոյության մասին.

«Այստեղ խոսքը սահմանի անվտանգության, սահմանապահների մասին է: Եթե նույնիսկ նման տեղեկատվություն կամ փաստաթուղթ գոյություն էլ ունենա, դա համարվում է գաղտնի ինֆորմացիա, որը հանրայնացման կամ հայտարարելու ենթակա չէ, մենք դրա իրավունքը չունենք: Եթե ինֆորմացիան շատ է հետաքրքրում, կարող եք դիմել ԱԱԾ-ին, միգուցե նրանք հարկ համարեն տրամադրել, քանի որ նման իրավասություն միայն նրանք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Օրդյանը:

Մարիամ Նալբանդյան

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYT Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ Կաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ Միրզոյանը և Վադեֆուլը գոհունակությամբ են ընդգծել դեպի Գերմանիա հայկական ապրանքների արտահանման դրական դինամիկան Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել. փող եք ուտում, թալանում եք. Պեդրո Զարոկյան Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. Ղալիբաֆ Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Գլխի շրջանում հրազենային վնասվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել ԱՄՆ-ի հետ դիզելի շուրջ պայմանավորվածությունները ուղղակի կապ չունեն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ. Պեսկով Երևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից Լարս տանող ճանապարհի կամարակապ կամուրջն արդեն կառուցվում էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում Ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակչում են ՌԴ ԱԳՆ-ում ներկայացրել են այն պայմանները, որոնց դեպքում Հայաստանը կարող է կորցնել գազի գնի հետ կապված արտոնություններըՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Ամենադիտված