Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր աղետի սպասումով․ Հայաստանի գործող վարչախումբը ադեկվատ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը շարունակում է իր լպիրշ գործելաոճը Արցախում՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են աներեսի պես պնդել խաղաղության իրենց ձախողված օրակարգը՝ չհասկանալով, որ խաղաղություն ոչ թե մուրում են, այլ պարտադրում, և խաղաղության կոչեր կարող է անել հաղթողը, այլ ոչ պարտված կողմը։ Ըստ էության, Ադրբեջանը որևէ կերպ օրեր շարունակ չի դադարեցրել ագրեսիան ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի նկատմամբ։

Նախօրեին երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը վկայում էր, որ իրավիճակն իսկապես ծանր է, չափազանց բարդ և Հայաստանի գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ նույնիսկ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրավիճակի սրումը մեր տարածքում։

Ըստ էության, Ադրբեջանը բացարձակապես չի քաշվում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունից, և ռուսական խաղաղապահներն ու ռուսական քարոզչական շրջանակները՝ նաև նրանց տեղական սպասարկուները, որքան էլ փորձեն համոզել, թե ռուսները կարողանում են վերահսկել իրավիճակը, ակնհայտ է, որ բնավ էլ դա այդպես չէ։ Դա է փաստում նաև Արցախի իշխանությունների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած դիմումը, որտեղ խնդրում են ավելացնել խաղաղապահ զորակազմի թիվը։ Հիշեցնենք ներկայումս Արցախում 2000 ռուս խաղաղապահ է գտնվում, որոնք, սակայն դժվար թե կարողանան լուրջ հարձակման, կամ լուրջ ագրեսիայի դեպքում կանխել ադրբեջանական հնարավոր հարձակումը։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն պատրաստվում հնարավոր բախումներին և նրանց միակ հույսը միջազգային հանրությանը, որն առանց այն էլ խառն է ռուս-ուկրաինական պատերազմով, տարբեր նամակներ և դիմումներ հղելն է։

Հայաստանի արտգործնախարարը մի օրում ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 երկրների դեսպաններին է ընդունել, ինչպես նաև ռուսաստանցի համանախագահին։ Փորձում են իմիտացիա ստեղծել, թե լրջորեն աշխատում են խաղաղության կարգավորման գործընթացի վրա։ Մինչդեռ իրականում Հայաստանի գործող իշխանությունները ուներ մեկ իրական տարբերակ՝ գնել սպառազինություն 44-օրյա պատերազմից հետո, վերականգնել բանակը նաև զենք բաժանել հանրության ադեկվատ հատվածին անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանվելու համար։ Փոխարենը Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակում, որտեղ սպիտակ արտահագուստով հատուկ ջոկատայիններն են։ Հաշված ժամեր անց պարզվեց, որ դա ընդամենը 6 դոլարանոց «կոմբինեզոն» է, որ օգտագործում են քիմիական արտադրության կամ մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունը նախկինի պես շարունակում է իր ոչ ադեկվատ վարքը, որը կարող է աղետի հանգեցնել մի ողջ ժողովրդի։ 

Կարեն Գաբրիելյան

Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմներըDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ «USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News» Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ Իրանը ծանր գին կպահանջի Իսրայելի հանցագործությունների համար․ Արաղչի Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը Թանկարժեք մետաղների գներն աճել են «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Իշխանության հերթական ձախողումը դատարանումՊակիստանի վարչապետը մոտ մեկ ժամ Իրանի նախագահի հետ քննարկել է պատերազմը Իրանը hարվածել է Դուբայում ամերիկացի զինվnրականների թաքստnցներին Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համարԱրտակարգ դեպք Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջումՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը. Թրամփը սպառնացել է Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է Անվանապես քննադատում են, տակից գործակցում Որ հասցեներում ջուր չի լինիԵրաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում«Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին Երևանի և Բաքվի միջև հաշտեցումը «խոչընդոտելու» մեջ» Հայաստանը պատրաստվում է հիբրիդային սպառնալիքների ընտրություններից առաջՄինասյան. «Իրանի փլուզումը սարսափելի սցենար է, բայց նույնիսկ վիրավոր առյուծն է վտանգավոր»ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կաԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Հայաստանին վախեցնում են Ղարաբաղով Ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամաշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա․ պատմության այս օրը (28 մարտ)Մոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»«Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մարտի 30-ին և 31-ինՀայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՈ՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են. «Հրապարակ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»
Ամենադիտված