«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ընդհանուր ժողով է հրավիրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸստ 1or.am կայքի աղբյուրների` այսօր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հրավիրել է ընդհանուր ժողով։ Նախընտրական այս թոհուբովում ակնհայտ է, որ նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության հարցն ու ձևաչափը քննարկելն է։
Մեր տեղեկություններով՝ կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը կուսակցության մասնակցության և նրա ձևաչափի մասին կհայտարարի այսօրվա համաժողովի ընթացքում։ Հետաքրքիր է, որ այս պահին անգամ կուսակցության անդամները և առաջնորդի ամենամտերիմ թիմակիցները տեղյակ չեն նրա որոշման մասին։
Սոնա Գիշյան