Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ զարգացումներ Փառուխի շուրջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի շուրջ իրադարձությունները բավական տարօրինակ երանգներ են ստանում։ Երեկ կեսօրին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, թե Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի, հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Արցախի տեղեկատվական շտաբը նշում էր, որ ադրբեջանական զորքերի մի մասը շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Ըստ էության, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները, հստակ արձանագրելով, որ հրադադարի ռեժիմի և շփման գծի խախտումը տեղի է ունեցել ռուսական վերահսկողության գոտում, արձանագրում էին ռուսական կողմի պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում։ Որքան էլ ռուսական ազդեցության գոտում աշխատող որոշ վերլուծաբաններ և ԶԼՄ-ներ փորձեցին իրավիճակը մեկնաբանել հօգուտ Ռուսաստանի, այդուհանդերձ, վստահաբար, հարկ է արձանագրել, որ ռուսական կողմը քարոզչական լուրջ հարված ստացավ Հայաստանի իշխանությունների կողմից և ապացուցվեց, որ տևական ժամանակ ռուսական իշխանությունները որևէ քայլ չեն կատարել։ Իսկ հատկապես Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի շեշտումը, հայկական կողմին հնարավորություն է տալիս սեփական քարոզչական օրակարգն առաջ մղել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս զերծ չմնաց ռուսական կողմին մեղադրանքներ հասցեագրելուց։ Եվ, ըստ երևույթին, Ադրբեջանի ջղագրգիռ պահվածքը ապացուցում է, որ ռուսական կողմի հետ ինչ-որ այլ պայմանավորվածություններ են ունեցել, որոնք հաջողվել է կանխել հայկական կողմի, հատկապես Փառուխի և Խրամորթի գյուղացիների, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ։ Երեկոյան նաև հայտնի դարձավ, որ «Ազերգազը» վերականգնել է Արցախ մտնող գազատարի շահագործումը և Արցախն այժմ գազամատակարարում ունի։ Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ զարգացումներ են իրականում տեղի ունեցել, ինչ է իրականում թաքցվում Հայաստանի և Արցախի բնակիչներից։ 

Լևոն Մինասյան

Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ» Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են
Ամենադիտված