ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխան ջրծաղկի դեմ պատվաստված չի եղել. նոր մանրամասներ՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով  բուժօգնություն ստացող բուժառու, 2015թ. ծնված Հ. Տ-ի  մոտ  արձանագրվել է կենսաբանական մահ:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք երեխան ջրծաղկի դեմ պատվաստվա՞ծ էր, թե՞ ոչ

«Այն բավականին թանկարժեք պատվաստանյութ է, շատ հազվադեպ մարդիկ կարող են վճարովի անել: Իսկ համատարած պատվաստումներ դեռևս չենք անում մեր երկրում: Այս տարի պատրաստվում ենք ձեռք բերել պատվաստանյութը: Այս պահին գնումների պրոցեսի մեջ ենք, Հայաստանը շուտով կունենա այն»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց խոսնակը: 

Հիշեցնենք, որ ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ երեխայի մոտ ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի» և որ մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

Աննա Սարգսյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular