ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում աշակերտին ծեծելու վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամեր առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևանյան դպրոցներից մեկում ուսուցչուհին դաժանաբար հարվածում է աշակերտի գլխին։ Hraparak.am-ին հաջողվել է պարզել, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում։

1or.am-ը կապ հաստատեց դպրոցի հետ՝ պարզելու դեպքի հանգամանքները: Տնօրենի ընդունարանից մեզ պատասխանեցին, որ վերջինս զբաղված է և չի կարող պատասխանել հեռախոսազանգին: 

Ներկայացնում ենք աշխատակցուհու հետ մեր կարճ հարցուպատասախանը.

- Դուք իրավասություն ունե՞ք որևէ մեկնաբանություն տալու, գիտե՞ք՝ որ դասարանում է տեղի ունեցել միջադեպը:

- Ես ոչ մի տեղեկություն չունեմ անկեղծ ասած:

- Բայց միջադեպը ձեզ մո՞տ է եղել:

- Ըըըըը, չէ:

- Այսինքն համացանցում շրջանառվող լուրերը չե՞ն համապատասխանում իրականությանը:

- Այո:

Երևանի քաղաքապետարանի հանրային կապերի վարչությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ իրենք տեղյակ են խնդրի մասին, այս պահին որևէ հավելյալ տեղեկատվություն տրամադրել չեն կարող, քիչ հետո հայտարարություն կտարածեն:

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular