Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում ծայրահեղ ծանր է. Էդուարդ Քալանթարյան

ՍՊՈՐՏ

Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Ուկրաինայի հետ:

Մարզական մեկնաբան-վերլուծաբան Էդուարդ Քալանթարյանի համոզմամբ` մեր հավաքականի համար ուկրաինական թիմին դիմակայելն ավելի բարդ է լինելու.

«Ուկրաինան խմբի ակնհայտ ֆավորիտն է, և դիմակայելը բարդ է լինելու մի քանի պատճառով։ Նախ, Ուկրաինան շատ ավելի ուժեղ է, քան Իռլանդիան և նույնիսկ Շոտլանդիան, չենք խաղալու մեր երկրպագուների աջակցությամբ, գումարած՝ Հայաստանի հավաքականն արդեն երկու հանդիպում է անցկացրել գրեթե նույն կազմով, ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կարող է զգացվել։ Նման բարձրակարգ թիմերը, ինչպիսին Ուկրաինան է, անպայման այդպիսի իրավիճակներում օգտվում են մրցակցի սխալներից։

Շատ ուժեղ կատարողներ կան Ուկրաինայի կազմում, ֆուտբոլիստներ, ովքեր Անգլիայի Պրեմյեր լիգայում, Իտալիայի Ա սերիայիայում և այլ առաջնություններում են հանդես գալիս, և դաշտում այդ ֆուտբոլիստների բարձր կարգը զգացվում է, դրանից խուսափել հնարավոր չէ։ Իհարկե, պայքարել, փորձել պետք է, բայց դրական արդյունք գրանցել Ուկրաինայի հետ խաղում իսկապես ծայրահեղ ծանր է՝ հատկապես մինչ այդ երկու խաղ շատ կարճ ժամանակում անցկացնելուց հետո։ Եթե կանխատեսում զուտ խաղի հաշվի տեսանկյունից՝ կարծում եմ՝ ուկրաինացիները կհաղթեն երկու և ավելի գնդակի առավելությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեկնաբանը:

Անդրադառնալով մրցաշարում մեր հավաքականի անցկացրած նախորդ երկու խաղերին Քալանթարյանը նշեց.

«Հայաստանի հավաքականն այս պահին ավելի լուրջ խնդիրներ ունի, քան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Կադրային խնդիրներ ունենք, ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ժամանել, ոմանք վնասվածք ունեն, ոմանք այնքան էլ լավ մարզավիճակում չեն, հետևաբար, սա լավագույն մարզավիճակը չէ, որ կարող էր ունենալ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ։ Եվ քանի որ հանդիպումների մեծամասնությունն անցկացնում ենք հունիսին, ստացվում է, որ ըստ էության, մրցաշարն այս կազմով ենք անցկացնելու։ Չեմ կարծում, որ սեպտեմբերին կայանալիք երկու հանդիպումները որոշիչ են լինելու, և այնտեղ հավաքականին միացած մյուս տղաները կկարողանան օգնել։

Իռլանդիայի հետ հանդիպումը կարելի է շատ երկար քննարկել մարտավարության տեսանկյունից, բայց քանի որ հաղթել է թիմը, հաղթել է Խոակին Կապառոսը, շատ բան երևի պետք չէ ասել։ Այո, մենք չխաղացինք ֆուտբոլ, որն աչք է շոյում, մենք հանդիպման մեծ մասում շատ մեծ ուժերով պաշտպանվում էինք, գրեթե չէինք գրոհում, և դա անհանգստացնող էր։ Բայց երկրորդ խաղակեսում մի փոքր պատկերը փոխվեց, և գոլը, որ Էդուարդ Սպերցյանը խփեց, ամեն ինչ իր տեղը գցեց, տղաներն ավելի վստահ սկսեցին պաշտպանվել և պահպանեցին հաղթանակը։ Սա խաղ էր, որտեղ մարզչի մտահղացումը ակնհայտորեն երևաց, և ֆուտբոլիստները դա կարողացան իրականացնել։ Գեղեցիկ էր, թե ոչ դա արդեն երկրորդական է, որովհետև վաստակեցինք երեք միավոր։ Ճիշտ է, այդ գործում շատ մեծ ուժեր ծախսեցինք, որը հետագայում զգացվեց։

Շոտլանդիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչը, կարծում եմ, երկու հիմնական սխալ գործեց. նախ կազմը գրեթե չփոխեց՝ բացառությամբ մեկ ֆուտբոլիստի, իսկ այդ կազմը, կարելի է ասել, քանդվել էր Իռլանդիայի հետ խաղում։ Թարմություն մտցնել մեկնարկային կազմում պետք էր։ Երկրորդը, իմ կարծիքով, բաց թողած գոլից հետո շատ ուշ որոշումներ եղան, և մենք բաց թողեցինք նաև երկրորդ գնդակը, որը վճռեց խաղի ելքը։ Առաջին գոլից հետո պետք էր ինչ-որ կերպ ազդել խաղի ընթացքի վրա, ինչը Կապառոսը չարեց. միգուցե չհասցրեց, միգուցե չուներ ընտրություն ֆուտբոլիստների, ովքեր կարող էին այդ պահին։ Բայց ընդմիջմանը, համենայն դեպս, մենք մարզչի այդ ռեակցիան տեսանք փոփոխությունների տեսքով, ինչը, կրկնում եմ, մի փոքր ավելի շուտ էր պետք անել։ Շոտլանդիան, ամեն դեպքում, կարգով ավելի բարձր թիմ է, և խուսափել պարտությունից շատ բարդ էր լինելու»։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։

Մարիամ Նալբանդյան

Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր «Ղարաբաղից հետո. Կովկասում սպառազինությունների մրցավազքը թևակոխում է նոր փուլ»Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանՀնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը». պատմության այս օրը (հոկտեմբեր 14)Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYT Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ Կաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր
Ամենադիտված