ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հերոսի մոր վրա հարձակված դպրոցականի գործով զբաղվում է ոստիկանությունը. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Էլենը և Ջեմման դանակով զինված  հարձակվել են Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա.

«Ապրիլի 23-ի երեկոյան տիկին Լիդան տուն վերադառնալիս ինչ-որ լակոտ, 9-րդ դասարանի աղջիկ դանակով սպառնացել է նրան: Տուն վերադառնալիս արդեն իրենց թաղերում դիմացից երկու հոգի են գնում և այդ տարածքում կա շենք, որտեղ բնակվում են Արցախից տեղահանված մարդիկ: Տիկին Լիդան 3 մետր հեռավորությամբ է գնում և լսում է, որ նրանցից մեկը հայհոյախառն արտահայտություններով ասում է, որ ղարաբաղցիները եկել, լցվել են, պետք է հանել ռադ անել: Տիկին Լիդան նկատողություն է անում, ասում է՝ չի կարելի, լավ օրից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո աղջիկը հանում է բավական մեծ դանակը, սպիտակ պոչով ու հարձակվում Տիկին Լիդայի վրա, թե՝ այ պառավ, դու ով ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, տնեցիքիդ տեղը կիմանամ, կտոր-կտոր կանեմ»:

Կատարվածի մանրամասներն իմանալու համար 1or.am-ը կապ հաստատեց Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի հետ.

«Մենք նոր ենք իմացել դեպքի մասին, տնօրենը մանրամասները պարզելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Այս պահին նրա մոտ ոստիկանությունից մարդիկ կան, քննարկումներ են անում»,- մեզ հետ զրույցում ասացին դպրոցից:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular