ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական պատգամավորի հերթական «բլթոցը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանի քաղաքական զարգացումների առանցքը պտտվում է ապրիլյան քննիչ հանձնաժողվի և բուն ապրիլյան քառօրյայի շուրջ ընթացող գործընթացների շուրջ։ Քանիցս շեշտել ենք, որ այս թեման ներքաղաքական նպատակներով և սեփական քաղաքական ամբիցիաների համար օգտագործելն ուղղակի անթույլատրելի է և հակապետական։ Ցավոք, պետք է արձանագրել, որ այս հարցը օրվա իշխանությունների համար դարձել է արհեստական հորջորջման առարկա։ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսից հետո լրատվականներում մեկնաբանությունների պակաս չկար․ գրեթե յուրաքանչյուր երկրորդը փորձում էր ինչ-որ կերպ քննադատել Սարգսյանին՝ իշխանությունների աչքին հերթական անգամ բարձրանալու և քծնելու համար։ Այդ շարքից էր նաև իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատյանը, ով փորձել էր «գեոստրատեգի» և «լուր տակտիկի» դեմքով նախագահ Սարգսյանի ասվածի վերաբերյալ նայիվ մեկնաբանություններ անել։

Խաչատրյանին բավականին չոր հակադարձել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով․

«ԳԱԻ նախկին տեսուչն իրեն իրավունք է վերապահում խոսելու ռազմական ստրատեգի դիրքերից»։

Աշոտյանին Խաչատրյանը հակադարձել էր, թե նա իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է համաժողովրդական դժգոհությանն ու հայհոյանքներին, ով իր գործունեությամբ վաստակել է հայկական նոր հայհոյանքի բրենդը, որի հեղինակը ժողովուրդն է։ Նա Աշոտյանին հորդորել էր մնալ քաղաքավարության և բարոյականության շրջանակներում: Նախկին պետավտոտեսուչի բավականին տիպիկ ալեգորիաներով նախօրեին անդրադարձել էր ՀՀԿ փոխնախագահը՝ նրա կողմից արված ձևակերպումներին տալով հետևյալ պատկերավոր բնորոշումը․

«Փոխանցե'ք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի»:

Ասվածից հետո, համաձայնեք, որևէ մեկնաբանություն անելու կարիք չկա, քանի որ ամեն ինչ շատ կոլորիտային է ասված։ Ստացվում է, որ իր հակասական հայտարարություններով աչքի ընկած Խաչատրյանը, ով իրականում միջինից ցածր հնարավորություններ ունեցող ոստիկանության նախկին աշխատակից է, փորձում է նման կարգի մեծ տրամաչափ ունեցող հարցերի հետ կապված տարբեր մենկնաբանություններ ու անհեթեթ ձևակերպումների միջոցով ինքնահաստատվել։ Իսկ Արմեն Աշոտյանի կողմից հնչած մեկնաբանությունների վերաբերյալ ասված մտքերը մանկական զավեշտալի նեղացվածություն են հիշեցնում։ Փաստացի ստացվում է այնպես, որ Խաչատրյանը ներկայումս փորձում է իր երբեմնի «քաղաքական հայրերի» նկատմամբ քննադատական դիրքորոշում դրսևորել, ինչն արդեն երկրորդ անգամ արժանանում է դաստիարակչական հայրական ապակի։ 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular