ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է «կարմիր գիծը», որը խախտելու դեպքում Իրանն անմիջականորեն կմասնակցի ռազմական գործողություններին. պարզաբանում է քաղաքագետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ-ի «Տելեգրամ ալիք»-ի հաղորդագրությունը։

«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն», - ասված է Կորպուսի հայտարարության մեջ։

Իրանագետ Գարիկ Միսակյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ տելեգրամյան ալիքում արված հայտարարությունը պաշտոնական համարել չի կարելի, ինչքան էլ որ այն ասոցացվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ.

«Եթե ընդհանուր խոսենք Իրանի դիրքորոշման մասին՝ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, դա միջազգայնորեն սահմանված տարածքների ամբողջականությունն է: Իրանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ Հայաստանի Հանրապետության, հատկապես Սյունիքի մարզի դեմ ոտնձգությունները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Իրանի համար կարմիր գիծ են համարվում, և, կարծում եմ, այդ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»:

Հարցին, թե արդյոք Իրանից հստակ գործողությունների պետք է սպասել միայն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այդ «կարմիր գիծ»-ը հատելու դեպքու՞մ, իրանագետը պատասխանեց.

«Իհարկե: Եթե լարվածությունը չի վերաբերում հայ-իրանական սահմանին կամ Սյունիքի հատվածին, չեմ կարծում՝ Իրանը անմիջական մասնակցություն ունենա հարցին: Իսկ, ընդհանրապես, եթե խոսենք մասնակցության մասին Հարավային Կովկասում ռազմական գործողություններին կամ լարվածությանը, ապա Իրանի քաղաքականությունը կայանում է նրանում, որ որքան հնարավոր է, խուսափի իր սահմաններին մոտ պատերազմական գործողություններից, այսինքն, եթե Ադրբեջան-Թուրքիա կոալիցիայի կողմից հրահրվի պատերազմ, ապա Իրանը, ինչպես Արցախյան պատերազմի օրերին, հանդես կգա միայն կոչերով և հայտարարություններով՝ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, անմիջականորեն միջամտություն ռազմական գործողություններին, իմ կարծիքով, չի լինի:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular