ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2017թ-ի հունվարի 3-ին Google-ը ներկայացրել է 2016-ի գլխավոր իրադարձությունները/տեսանյութ

ՎԻԴԵՈ

Google-ը ներկայացրել է, թե օգտատերերին 2016-ի գլոբալ սարդոստայնից ինչն է ամենից շատ հետաքրքրել: Ավելի մեծ պահանջարկ ունեցող իրադարձությունները վերլուծել են վիճակագրության հիման վրա եւ տեսաշար ստեղծել:

2016 թվականին օգտատերերը հետաքրքրվել են քաղաքական բոլոր գլխավոր իրադարձություններով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններով, Եվրոպայում ահաբեկչական հարձակումներով, Սիրիայի իրավիճակով, աֆրոամերիկացիների սպանություններով: Անտարբեր չեն մնացել, իհարկե, նաեւ SpaceX հրթիռի վայրէջքի եւ սուպերլուսնի հանդեպ: 2016-ի թրենդ են դարձել նաեւ ճապոնացի երգիչ Կացուհիկո Կոսակիի Pen Pineapple Apple Pen հիթը, որը դիտել է 100 մլն-ից ավելի օգտատեր, հանրահանյտ Pokemon Go խաղը եւ ամերկացի երգչուհի Բեյոնսեի Hold Up երգի հոլովակը (մոտ 60 մլն դիտում): 

Հոլովակում ներկայացված են նաեւ 2016-ին կյանքից հեռացած մարդիկ՝ երաժիշտներ Դեւիդ Բոուին եւ Փրինսը, դերասան Ալան Ռիքմանը, բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular