Փոխարժեք՝
483.3
$
520.5
8.34

«Թող սահմաններում խաղաղություն լինի, իսկ ընտանիքներում սեր և համերաշխություն» Սիրված երգիչ և հաղորդավար Վարդան Բարսեղյանը 2016-ի ձեռքբերումների ու գալիք տարում սպասվող անակնկալների մասին

Ամփոփելով 2016 թվականը, 1or.am-ը զրուցեց հայտնի եւ շատերի կողմից անչափ սիրելի երգիչ Վարդան Բարսեղյանի հետ:

Կիսվելով կապիկի տարում ունեցած ձեռքբերումներով ու ամենավառ տպավորություններով երգիչը, ով ի դեպ մասնագիտությամբ հաղորդավար է, նշեց.

«2016 թվականի ընթացքում թողարկեցի իմ առաջին «Մայրիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Երգի հեղինակներն էին Նաիրա Մովսիսյանը և Վահե Ալեքսանյանը, իսկ ռեժիսորը Վահե Ալեքսանյանը: Այնուհետև նոյեմբեր ամսին թողարկեցի իմ 2-րդ «Քեզ» երգի տեսահոլովակը,որի հեղինակը Նունե Ջանիկյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը ես եմ:

Դե իսկ որպես հաղորդավար կարող եմ ասել, որ հոկտեմբեր ամսից եթեր մտավ իմ Թոփ 10 հաղորդումը: Արդեն դեկտեմբեր ամսին մեծ շուքով տեղի ունեցավ հաղորդման մրցանկաբաշխությունը»:

 

Ըստ Վարդան Բարսեղյանի, իր համար ամենամեծ ձեռքբերումը դրանք նկարահանված երկու տեսահոլովակներն էին: Խոսելով մրցանակաբաշխություններից ու մրցանակներից, հաղորդավարը սկսեց հունիս ամսից.

«Հունիսին A21 մշակույթային հեռուստաընկերության կողմից արժանացա տարվա լավագույն հաղորդավար մրցանակին,իսկ ահա մի քանի օր առաջ հանդիսավոր մրցանկբաշխության ժամանակ ստացա տարվա լավագույն աշխատասեր մրցանակը»,-ասաց նա՝ հավելելով, որ երկու մրցանակներն էլ բավական պարտավորեցնող են: Ինչ վերաբերում է 2017 թվականին, ապա երգիչ-հաղորդավարը խոսք է տալիս ավելի ակտիվ գործունեություն ծավալել.

«Կլինի նոր հաղորդում, կլինեն նաև երգեր ու տեդահոլովակներ, դուետներ:Արդեն փետրվար ամսին կներկայացնեմ թվով 3-րդ տեսահոլոբակը,որի կհաջորդի դուետը»:

Խոստումներից անցում կատարելով ամանորյա բարեմաղթանքներին Վ. Բարսեղյանը ցանկացավ թերեւս բոլորիս համար ամենակարևորը.

«Ուզում եմ շնորհավորել մեր ողջ ազգին գալիք 2017 թվականի կապակցությամբ:Թող 2017-ը լինի մեր սահմաններում խաղաղության տարի, թող յուրաքանչյուր ընտանիքում լսվի մանկան ճիչ, թող բոլորի ընտանիքներում լինի սեր ու համերաշխություն: Թող 2017 թվականը լինի մշակույթային վերելքի տարի,իսկ Ձեզ շատ ու շատ ընթերցողներ ու միայն լավ ու դրական նյութեր»:

Նյութի հեղինակ՝ Սոսե Չանդոյան 

loading...
Loading...
website by Sargssyan