data-ad-slot="‎9704542741">
Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Բրազիլիայում անհետացած Հունաստանի դեսպանին մահացած են գտել. լրատվամիջոցներ

Բրազիլիայի ոստիկանությունը ենթադրում է, որ Ռիո դե Ժանեյրոյի վարչական շրջաններից մեկում այրված մեքենայում հայտնաբերվել է 3 օր առաջ անհետացած Հունաստանի դեսպանի դին:

Ինչպես նշում է The Telegraph-ը, այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Հայտնի է, որ անհետացման մասին տեղեկացրել է դեսպանի` Կիրիակոս Ամիրիդիսի կինը, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչները Նովա Իգուասու վարչական շրջանում այրված մեքենա են հայտնաբերել, որը, հավանաբար, պատկանել է Ամիրիդիսին:

Globo հեռուստաալիքի տվյալներով` փոխադրամիջոցն ունեցել է նույն պետհամարանիշը, ինչ դեսպանի վարձակալած փոխադրամիջոցը:

Հավելենք, որ իրավապահները չեն ուսումնասիրում առևանգման վարկածը, քանի որ այդ դեպքում առևանգողները կապի դուրս կգային ոստիկանության հետ:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ դիվանագետին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 26-ին Ռիո դե Ժանեյրոյում: Հենց այդ ժամանակ նրա հետ կապ են հաստատել հաղորդագրությունների միջոցով: Նշվում է, որ պաշտոնապես Ամիրիդիսն արձակուրդում է տոների կապակցությամբ և աշխատավայրում պետք է հայտնվեր հունվարի 9-ից ոչ շուտ:

 

loading...
website by Sargssyan