Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղուց պարզ է, թե ինչ և ինչու է անում Ալիևը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Նախօրեին վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի նկատմամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակումը, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, բավականին բուռն արձագանք գտավ Հայաստանի հանրային շրջանակներում, ինչը անկասկած ապրիլի պատերազմից «բորբոքված» նյարդն է: Հարցերը, թե հերթական սանձարձակ գործողությունն էր դա, թե որոշակի ադրբեջանական արկածախնդրություն, ինչով էր թելադրված Ադրբեջանի գրոհը այս անգամ Տավուշի ուղղությամբ և այլն, մի կողմից ունեն պատասխան, մյուս կողմից արդեն երևի թե չկա պատասխանի կարիք:

Անտրամաբանական է այլևս փորձել հասկանալ, թե ինչու է Ալիևը անում ամեն ինչ հայ զինծառայող սպանելու համար: Ի վերջո, առավել ևս ապրիլի պատերազմից հետո, Հայաստանի հասարակության մոտ երևի թե չպետք է լինի այդպիսի հարց: Հայաստանի հասարակության մոտ պետք է այլևս հստակ լինի, որ Ադրբեջանն անելու է այդպես անընդհատ, առաջին իսկ հնարավորության դեպքում, անելու է, առնվազն քանի դեռ այդ երկրում իշխում է Ալիևն ու նրա կլանը: Թե ինչ կլինի Ալիևից հետո, դա էլ իհարկե պարզ չէ, սակայն Ալիևի եղած ժամանակ Ադրբեջանի անելիքը պարզ է վաղուց:

Եվ ուրեմն, Հայաստանի հասարակությունը պետք է կողմնորոշվի այդ պայմաններում իր անելիքի մասին: Իր անելիքը բաժանվում է ըստ էության երկու մասի: Նախ պատրաստ լինել դիմակայել, սանձել, հետ մղել Ալիևին, կամ կանխարգելել ռազմական ճանապարհով, մարտունակությամբ, պաշտպանական ամրություններով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև սպառազինությամբ: Մյուս մասում քաղաքական իրավիճակի փոփոխությունն է, երբ Ալիևին չի ներվի ամենափոքր դիվերսիան անգամ: Ալիևը չի գնա այդպիսի քայլի, եթե գիտենա, որ այն չի մարսելու: Սա առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը պետք է փոխի իր միջազգային քաղաքական կշիռը: Ինչպես, երբ Հայաստանը կշիռ չունի նույնիսկ իր այսպես ասած դաշնակիցների մոտ: Չունի այնքան կշիռ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մի կողմից սադրանք է որակում ՀԱՊԿ անդամ պետության տարածքում կատարվածը, մյուս կողմից չի համարձակվում կամ չի ցանկանում նախ դատապարտել այդ սադրանքը, հետո էլ մատնանշել դրա հեղինակին: Եվ սա միայն առաջին հայացքից է ՀԱՊԿ խնդիր, քանի որ իրականում սա արտացոլում է Հայաստանի համար խորքային խնդիրը: Այն է՝ Հայաստանն ունի Արցախի խնդրում լրջագույն աշխարհաքաղաքական դաշնակցային միջավայրի ձևավորման անհրաժեշտություն: Ընդ որում, այդ խնդիրը չի ծագում Ադրբեջանի հետ համեմատությամբ: Այսինքն, բանն այն չէ, որ Ադրբեջանն ունի, իսկ Հայաստանը՝ ոչ: Թեև, Ադրբեջանն այդ առումով ունի ավելի հավատարիմ և մեծ թվով դաշնակիցներ, քան Հայաստանը: Ընդ որում ունի այդ թվում իբր թե Հայաստանի դաշնակիցների շրջանում էլ: Խնդիրը սակայն այն է, որ Ադրբեջանն ունի, թե ոչ, էական չէ՝ պետք է ունենա Հայաստանը, որովհետև Հայաստանը Ադրբեջանին պետք է գերազանցի որակական-քաղաքական բոլոր հատկանիշներով: Դա էլ այն երկրորդ ուղղությունն է, որով Հայաստանը պետք է հակադարձի և արդեն առավելապես կանխարգելիչ պատնեշներ ստեղծի ադրբեջանական այսպես ասած ռազմական դիվանագիտություն կոչվածի ճանապարհին, ստեղծելով մի իրավիճակ, երբ Ալիևը ամեն մի կրակոցից առաջ կմտածի, թե ինչ հետևանքն է դա ունենալու իր համար միջազգային պատասխանատվության առումով:

Տավուշում նախօրեին տեղի ունեցած դիվերսիան հերթական անգամ սրեց այդ խնդիրը Հայաստանը չունի զուգահեռ պայքարին այլընտրանք՝ սպառազինություն և քաղաքականություն, եթե սպառազինությունը պետք է լուծի պաշտպանական խնդիր, լինի պաշտպանական տրամաբանության մեջ, ապա քաղաքականությունը պետք է լինի ագրեսիվ, պետք է լինի հարձակողական, իրավիճակը փոխելու և Ադրբեջանին նոր քաղաքական իրադրության մեջ դնելու համար:

 
 
Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել է
Ամենադիտված