ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տու-154-ի կործանման հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը հայտնել է ավիաաղետի պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի և կապի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է Տու-154 ռազմական օդանավի կործանումը հետաքննող կառավարական հանձնաժողովը, հայտարարել է, որ ավիաաղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:

«Ջրի մակերևույթին և այնուհետև Սև ծովի հատակին բախվելուց հետո ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ ավերվել է, ինչը, իհարկե, բարդացրել է որոնողական աշխատանքների իրականացումը»,-հավելել է պաշտոնյան:

Միևնույն ժամանակ, Սոկոլովը կոչ է արել զերծ մնալ ավիաաղետի վերաբերյալ ցանկացած վարկածի տարածումից, քանի դեռ հանձնաժողովը հանդես չի եկել վերջնական հայտարարությամբ: Նա մանրամասնել է, որ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կտրվի միայն օդանավի ինքնագրիչ սարքերի վերծանումից հետո:

«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular