Փոխարժեք՝
484.3
$
522.5
8.44

Վարչապետը հանձնարարականներ տվեց ու խիստ հայտարարություն արեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության այս տարվա վերջին նիստը սկսեց նոր հանձնարարականներով, ասաց, որ դրանք այսօր շատ են:

Առաջին հանձնարարականները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին էին, վարչապետը հանձնարարեց մեխանիզմներ մշակվել, որպեսզի որոշում ընդունողներն ու քաղաքացիները իրար հետ չշփվեն:

Վարչապետը հորդորեց գործուն քայլեր իրականացնել կոռուպցիոն երևույթները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարականներ եղան զբաղվածության պետական տեսչությունների գործունեության, նպաստների մշակման վերաբերյալ:

«Ակնկալում ենք ավելի պարզեցված համակարգ, ավելի արդյունավետ գումարների հատկացում, ինչպես նաև նախարարությունը չպետք է կատարի այն բաներով, որոնք նա կատարում է ավելի վատ, քան մյուսները:

Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատող մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու և ամեն կերպ անում է այնպես, որ հայտնվի սոցիալական նպաստի դաշտում»,- շեշտեց գործադիրի ղեկավարը: 


loading...
Loading...
website by Sargssyan