ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն էր Սոչիում՝ Ту-154 ինքնաթիռի կործանման պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի կենտրոնի մասնագետները նախնական վերլուծության են ենթարկել դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված Ту-154 ինքնաթիռի ինքնագրիչներից մեկի ձայնագրությունները:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը` հղում անելով անանուն աղբյուրին, «սև արկղի» վերլուծությունը հաստատում է օդանավը վարելու ժամանակ թույլ տված սխալի վարկածը: Այլ մանրամասներ գործակալության զրուցակիցը չի հայտնել:

Ավիավթարի վայրում ստեղծված օպերատիվ շտաբի աղբյուրը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի թևերի փականների աշխատանքի խափանումը, որն էլ հանգեցրել է ամբարձիչ ուժի կորստին և ինքնաթիռի անկմանը: Թե որն է խափանման պատճառը, աղբյուրը չի հայտնել:

Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular