ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի պատիվ մեր Հենոյի, նա կարողացավ անցնել....

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դավիթ Ֆիդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ժոզե Մոուրինյոն հակասական բարդ կերպար է, շատերի կողմից չսիրված: Սակայն իմ կարծիքով Մոուրինյոն համաշխարհային մասշտաբով այն եզակի լավագույն մասնագետներից է, որ դժվարություններ դնելով ֆուտբոլիստի առջև կարողանում է այսպես ասած քամել նրան և ստիպել լիովին նվիրվել և բացվել:

Մոուրինյոն ըստ երևույթին նաև հրաշալի հոգեբան է: Նա Հենոյին միանգամից տեղ չտվեց մեկնարկային կազմում: Այլ ստիպեց վաստակել այդ տեղը:

Դրանով իսկ Մոուրինյոն հիմա Հենոյին ավելի լավը դարձրեց: Մոուրինյոյի գլխավորությամբ Հենոն Մանչեսթերի համար որոշ ժամանակ անց կարող է ունենալ այն նշանակությունը ինչ ուներ Ֆրենկ Լեմպարդը Չելսիի համար:

Հ.Գ. Շատերը Մոուրինյոյի հետ աշխատանքին չեն դիմանում:

Ի պատիվ մեր Հենոյի, նա կարողացավ անցնել պորտուգալացի մարզչի քննությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular