ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցնցվեցի, երբ էկրանին տեսա նրա նկարը. Տու-154-ի զոհերից մեկի մայրը պատմել է՝ ինչպես է իմացել որդու մահվան մասին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

 

 

Սոչիում շարունակվում է լայնամասշտաբ որոնողական գործողությունը, որի շրջանակում հայտնաբերվել են Տու-154 օդանավի կործանման հետևանքով զոհվածներից 12-ի դին, ինչպես նաև ինքնաթիռի բեկորները:


Ինչպես հայտնում է ntv.ru-ն, Սոչի են ժամանել զոհերի հարազատները, որոնց հետ աշխատում են հոգեբանները: Նշվում է, որ նրանց վիճակն այժմ ծանր է, ուստի՝ մասնագետները փորձում են հնարավորինս օգնել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Սոչի ժամանած հարազատների թվում է նաև НТВ հեռուստաալիքի զոհված լրագրող Եվգենի Տոլստովի մայրը, որը պատմել է, թե ինչպես է իմացել որդու մահվան մասին:


«Առավոտյան ուզում էի սուրճ խմել, միացրի հեռուստացույցն ու ցնցվեցի, երբ էկրանին տեսա նրա (որդու-Tert.am) լուսանկարը, որից կա նաև իմ սմարթֆոնում: Հեռուստացույցի ձայնը բարձրացրի ու իմացա, որ ինքնաթիռ է կործանվել: Անմիջապես վատացա, քանի որ հասկացա, որ եթե դա հայտնում են հեռուստատեսությամբ, ուրեմն ոչ մի պատահականություն չի կարող լինել. Ժենկան այլևս ողջ չէր: Այդ պահին հողը, կարծես, գնաց ոտքերիս տակից»,- սարսափելի վայրկյանները վերհիշել է որդեկորույս մայրը:


Աղբյուրը հավելում է, որ անհրաժեշտության դեպքում, հարազատներին հատուկ ինքնաթիռով կուղարկեն Մոսկվա:


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:


«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular