ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանի ֆանտաստիկ գոլն օգնեց ՄՅՈւ-ին հաղթել Սանդերլենդին (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»:

Հանդիպման առաջին գոլը 39-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո խփել է հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը: 82-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկել է մանկունյանցիների առավելությունը:

Վնասվաքծից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել` կրնկի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Անկեղծության համար նշենք, որ Մխիթարյանը փոխանցման պահին գտնվում էր խաղից դուրս վիճակում:

Խաղի վերջին րոպեներին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել նաև Ֆաբիո Բորինին:

Այս հաղթանակի շնորհիվ Ժոզե Մոուրինյուի թիմը վաստակել է 33 միավոր և շարունակում է ընթանալ 6-րդ տեղում:

«Սանդերլենդը» 14 միավորով 18-րդն է: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» 4-րդ անընդմեջ հաղթանակն է Անգլիայի առաջնությունում:

Տեսանյութն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular