ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականատեսը պատմել է «Տու 154» օդանավի ընկնելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեւ ծովում «Տու 154» օդանավի վթարի մասին քրեական գործում դեռ մինչեւ օդանավի ինքնագրերի հայտնաբերվելը հայտնվել է առաջնային վարկած։ Ըստ այդ վարկածի՝ օդանավը ,որով Սիրիա էին ուղեւորվում արտիստներ ու լրագրողներ, կարող էր ընկնել օդաչուների սխալի պատճառով, որոնք չափից կտրուկ են ինքնաթիռն օդ բարձրացրել։ Դրա հետեւանքով արագությունը կորցրած օդանավը բարձրություն հավաքելու փոխարեն իջել է դեպի ծով, պոչով հարվածել ջրին , որից հետո ընկել ու խորտակվել։ Իհարկե այս վարկածը կառուցված է ողբերգության միակ ականատեսի ցուցմունքների վրա, որն այդ ամենին ակամա հետեւել էր ծովից, գրում է «Կոմերսանտը»։

 ԱԴԾ սահմանապահ զորքերի առափնյա պաշտպանության աշխատակիցներից մեկը վթարի պահին իր կատերով ծովում է եղել՝ Սոչիի ափի մոտ։ Նրա խոսքով, Ադլերի օդանավակայանից օդ բարձրացած օդանավը բարձրություն հավաքելու փոխարեն, սկսել է արագ իջնել դեպի ծով, ասես մտադիր էր վայրէջք կատարել ջրի վրա, ականատեսը նշում է, որ նույնիսկ վայրէջքի համար օդանավի դիրքը իրեն տարօրինակ է թվացել։ «Տու 154»-ի քթամասը արտասովոր ձեւով վեր էր ցցված, ասես մոտոցիկլետ լիներ, որի վարորդը այն հետեւի անիվների վրա է բարձրացրել։ Մի ակնթարթից, ականատեսի խոսքով, օդանավը պոչով հարվածել է ծովին, որից հետո ջարդվել է , ընկել ու արագ ջրի տակն անցել։

Փորձագետների խոսքով ականատեսի նկարագրած պատկերը կարող է միանգամից մի քանի բացատրություն ունենալ, որոնք այսպես թե այնպես կապակցված են անձնակազմի գործողությունների հետ։ Թռիչքուղուց «Տու 154»-ը օդ է բարձրացել 345 կմ/ժ շտատային արագությամբ։ Սակայն արդեն մի քանի վայրկյանից օդանավը սկսել է կորցնել արագությունը, ո բնականաբար նաեւ բարձրությունը։ Դա կարող էր տեղի ունենալ առաջին հերթին օդաչուների սխալ գործողությունենրի հետեւանքով, որոնք փորձել են չափից կտրուկ՝ եռանդուն բարձրացնել օդանավը։ Այսպիսով, ենթադրաբար օդանավը բերվել է ընթացքի ճգնաժամային անկյան, որն էլ հանգեցրել է արագության կորստի։

Վթարին կարող էին նպաստել նաեւ տեխնիկական գործոններ։ Օրինակ օդանավի հնարավոր գերբեռնումը, քանի որ օդաչուն դիսպետչերի հետ խոսելիս ասել է , որ օդանավը «ծանր է»,։

Վերոնշյալ վարկածները անուղղակիորեն հաստատվել են նաեւ ԱԴԾ պաշտոնական հաղորդագրությամբ, որում վթարի հավանական պատճառներից նշվում էր օդաչուների սխալն ու տեխնիկական անսարքությունը։ Ընդ որում ահաբեկչության վարկածի մասին վկայող որեւէ նշան չի հայտնաբերվել ու այդ վարկածը բացառվել է։

Չնայած «ահաբեկչական վարկածից» վերջնականապես հրաժարվելը եւ վթարի իրական պատճառները պարզելը հնարավոր կլինի միայն օդանավի ինքնագրերը մանրակրկիտ ուսումնասիրելուց, նաեւ զոհվածների մարմինների ու օդանավի բեկորների փորձագիտական հետազոտությունից հետո։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular