ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթիր թշնամուդ առանց կռվի. Դավիթ Աթանեսյան

ՖՈՏՈ

Դեկտեմբերի 24 ին տեղի ունեցավ ՀՀ այկիկենդո ֆուլլ կոնտակտ կարատեի տարեվերջյան հաշվետու միջոցառումը:

Տեղի ունեցավ  10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողություն , ինչպես նաև տարվա լավագույն ակումբ , տարվա լավագույն մարզիչ կոչումների պարգևատրում: Տեղի ունեցավ  նաև կատայի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում mr Aykikendo-ն բացարձակ հաղթող ճանաչվեց:

Տարվա   մրցաշարերին հաղթանակեր տոնած  տարվա  10 լավագույն մարզիկները Հայաստանի դրոշը միջազգային ասպարեզներում բարձրացրած մարզիկներն էին: Տարվա լավագույն ակումբ ճանաչվեց Գավառի մասնաճյուղը (մարզիչ Սերյոժա Ղարիբյան և Արաքս Մարգարյան ), միստր Այկիկենդո ճանաչվեց Արտակ Բալայանը , Լավագույն մարզիչ Էմիլ Էքոյանը:

Lավագույն մարզիկներն արժանացան ֆեդերացիայի նախագահի կողմից սահմանված թանկարժեք նվերների և պատվոգրերի:

Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության գրեթե բոլոր մարզերում գործող ակումբները , Հրազդանի , Սևանի, Գավառի , Մարտունու , Վարդենիսի , Նոր Հաճնի , Աբովյանի , Իջևանի , Գյումրու , Էջմիածնի , և Երևանի տարբեր համայքների ակումբները:

Միջոցառման վերջում ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը  մեծ դեր և նշանակություն տալով սպորտի կարևորությանը նոր սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության հարցում,իր խոսքում նշեց, որ Այկիկենդո-ն հոգու և մարմնի ներդաշնակություն ստեղծող մարզաձև է, որը կոփում է ինչպես մարմինը, այնպես  էլ  հոգին՝ տալով իմաստություն:

Այն հարցին, թե որն է ձեր կյանքի կարգախոսը, որով առաջնորդվում եք՝ պատասխանեց,

-Հաղթիր թշնամուդ առանց կռվի:

Դավիթ Աթանեսյանը շնորհավորեց նաև  բոլոր մարզիկների և մարզիչների ամանորն ու սուրբ ծնունդը և քաջալերեց որպեսզի 2017 թվականին ավելի լավ ավելի լավ արդյունքներ ցուցաբերեն:

 


 

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ ցուցադրվում է շիվարի հնարքը:

Նյութը պատրաստեց 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular