ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարությունը կսկսի հետևել քաղաքացիներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Գրահրատարակչական ոլորտում նոր նախաձեռնությամբ փոխել ենք պետական աջակցության, ֆինանսավորման ամբողջ համակարգը: Եթե նախկինում աջակցում էինք գրողներին, հրատարակիչներին՝ վճարելով գրքի արժեքի 50 կամ որևէ տոկոսը, այսօր փոխել ենք խաղի կանոնները և ժամանակակից գրողներին, հրատարակիչներին առաջարկում ենք արդեն հրատարակված գիրքը գնել և ոչ թե շուկայում վաճառել, այլ բաժանել գրադարաններին, դպրոցներին, Սփյուռքում գործող կառույցներին:

Ինչ վերաբերում է աջակությանը, ապա տարեսկզբին կմեկնարկի հեռուստատեսային մի հաղորդում, որին կմասնակցեն 5 հրատարակիչներ, 30 մտավորականներ և 15 գրողներ՝ յուրաքանչյուրը մեկական ստեղծագործությամբ: Բաց քվեարկությամբ էլ հրատարակիչները կընտրեն իրենց կողմից հրատարակվող ընդամենը 5 ստեղծագործություն, նույնչափ ստեղծագործություն էլ կընտրեն 30 մտավորականները, որը կհրատարակի պետությունը՝ գրահրատարակչության աջակցության ծրագրով: Սրա առավելությունն այն է, որ գիրքը դեռ չհրատարակված՝ դառնում է սպասված, հայտնվում է  հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում»,-ամփոփիչ ասուլիսին ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ինչ վերաբերում է գրախանութներին և գրադարաններին,  նախարարն ասաց, որ դրանք նոր տիպի են լինելու.

«Մասնավորի հետ համագործակցելով՝ ընտանեկան և հանգստի կենտրոն ենք փորձելու ստեղծել: Կլինի  սրճարանի, շոկոլադի, խաղալիքի, գրենական պիտույքների վաճառք, իսկ այս ամենի կենտրոնում շարունակելու է մնալ գիրքը»,-նշեց Արմեն Ամիրյանը:

Անդրադառնալով թանգարաններին՝ Ամիրյանը նկատեց.

«Ստեղծվելու են աուդիոծրագրեր, վիրտուալ, վիզուալ համակարգեր, որոնք բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի ներբեռնել և դրանով ծանոթանալ ներկայացվող ցուցանմուշներին, տասը լեզվով կարդալ և լսել դրանց մասին։ Թանգարանից դուրս գալուց հետո այցելուն դառնում է այդ ցանկի անդամ, և հավելվածի միջոցով նրան պարբերաբար տեղեկացնելու են, թե ի՞նչ նոր ցուցադրություններ կան, ի՞նչ նոր թանգարաններ են պատրաստվում բացվել։ 2017 թվականին ստեղծվելիք ամենահետաքրքիր ծրագիրը համարում եմ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի աշխարհի ցանկացած ծայրից բջջային հավելվածի միջոցով գնել էլեկտրոնային տոմսեր»:

Փոփոխություններ  են սպասվում նաև տոմսերի վաճառքի գծով: Նախարարի փոխանցմամբ՝ դրանք կվաճառվեն ցանկացած համերգասրահում ու թատրոնում, ինչպես նաև առցանց.

«Հնարավորություն կունենաք դիտել, թե օրվա ո՞ր ժամին ի՞նչ տոմս վաճառվեց: Հաջորդիվ տեսնելու ենք՝ վաճառված տոմսերով դահլիճ ներս մտա՞ն, թե՝ ոչ»,-մանրամասնեց նախարարը:

Բացատրությունն էլ այն է, որ կկարողանան բացառել տոմսերի ստվերային շրջանառությունը, կկարողանան լավ հաշվառում իրականացնել, թե ո՞ր ցուցահանդեսներն են գրավիչ, ո՞ր ներկայացումներն են ավելի շատ նախընտրում:

Արմեն Ամիրյանը, շարունակելով սպասվող փոփոխությունների թեման՝ հայտնեց, որ Պատմության թանգարանում ստեղծելու են լեգոյի բաժին, որտեղ կանդրադառնան պատմության այս կամ այն դրվագներին.

«Ունենալու ենք նաև տիկնիկների թանգարան: Կլինեն թե՛ ազգային, թե՛ տարբեր ազգերի տիկնիկներ: Այնտեղ երեխաները լավ ժամանակ կանցկացնեն, կտոնեն իրենց ծննդյան օրը: Ստեղծելու ենք նաև գորգի և լուսանկարչության թանգարաններ, ջրասուզակների թանգարան՝ Սևանում: Այստեղ կտղադրվեն սոցռեալիզմի արձանները: Կլինեն թաքստոցներ, որտեղ խորհրդային շրջանի գանձեր ենք հայտնաբերելու»,-ընդգծեց Մշակույթի նախարարը:

Խոսելով պատմամշակութային հուշարձանների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ տարեկան 250 մլն դրամ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, մինչդեռ ունենք 24.000 հուշարձան, ուստի 2017-ին միայն 7 հուշարձան կվերականգնվի: 

Ինչ վերաբերում է կինոյին, Արմեն Ամիրյանը հայտնեց, որ փորձում են ձևավորել տնօրենների խորհուրդ, որը ռոտացիոն կարգով կղեկավարի մեր կինոարտադրության ընկերությունը: Անշուշտ, կլինի տնօրեն, որը ֆինանսիստ-տնտեսագետ է:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կլուծարվի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի վերին երկայնքով կտեղադրվի վազող տող: Ի դեպ, այս թատրոնում գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Արթուր Ղուկասյանը:

Անի Կարապետյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular