ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսուցչուհի էր, գործունյա կին. ականատեսները՝ Դավիթաշենում բնակարանից ավտոմեքենայի վրա ընկած ու մահացած կնոջ մասին. նոր մանրամասներ (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

Tert.am-ը գրում է.

Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 31 շենքի մոտ 6-րդ հարկից ընկած ու մահացած կինը ուսուցչուհի է եղել. ընտանիքը եկել է Վայքից ու շենքում ապրում են վարձով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց մահացած կնոջ հարևանուհին` Ռուզան Վարժապետյանը։

Թիվ 31 շենքի մոտ շինարարական աշխատանքներ կատարող բանվորներից մեկն էլ պատմեց, որ ականատես է եղել, թե ինչպես է տարեց մի կին ընկնում ավտոմեքենայի, այդտեղից էլ` սառցապատ ասֆալտի վրա:

«Հարցրինք` ասին ընկել ա, մի 58 տարեկան կին է: Էդ ենք տեսել, ցավակցեցինք, ախպերն էր էլ ստեղ, էսքանը»,- Tert.am –ին պատմեց  տղամարդը:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը երեկ հայտնել էր, որ նշված թաղամաս ահազանգով մեկնել է  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ, այնտեղ հայտնաբերել է
Հ. Ա.-ի դին, որն  ընկել է նույն շենքի բակում կայանված «BMW 325» մակնիշի 87 MT 087 պ/հ ավտոմեքենայի վրա:

Մահացած կնոջ հարևանուհին` Ռուզան Վարժապետյանը Tert.am-ի հետ զրույցում մահացած կնոջ ընտանիքի անդամներին շատ դրական գնահատեց.

«Կինը ուսուցչուհի էր, նրանց ընտանիքը եկել է Վայքից  ու շենքում ապրում են վարձով։ Աշխատող, նորմալ ընտանիք է, տղան տաքսու վարորդ է, մյուսը մեքենայի վրա էլեկտրականության գործ է անում, աղջիկը նույնպես, ինքն էլ աշխատող, գործունյա կին էր երևում, չրեր էր փռում, թթու լավաշներ»,-պատմեց տիկին Ռուզանը, որը մոտակա խանութում աշխատելով՝ շատ շփվել է կնոջ երեխաների հետ: 

Տիկին Ռուզանը կնոջ 6-րդ հարկից վայր ընկնելու կամ ցած նետվելու վերաբերյալ իրարամերժ տվյալներ հաղորդեց. նախ ասաց, որ կնոջ ոտքն է եղել կոտրված, ապա ասաց. «Հոգեկան է, թե ոչ՝ չիմացանք, բայց ասում էին, որ հոգեկան վիճակը լավ չէ»:

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կինը ինքնասպանություն է գործել` ցած նետվելով 6-րդ  հարկից:

 Անի Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular