ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանի Ալվեսը լքում է «Բարսելոնա»-ն

ՍՊՈՐՏ

Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Թուրինի «Յուվենթուս»-ում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Ալվեսը Sport Italia-ի հետ զրույցում հաստատել է, որ միանալու է թուրինյան ակումբին:

«Այժմ չափազանց երջանիկ եմ: Շատ ուրախ եմ «Յուվենթուս»-ին միանալու համար: «Բարսելոնա»-ի հետ հաղթեցի հնարավոր ամեն բան ու վայելում էի ցանկացած րոպեն, սակայն փոփոխությունների ժամանակն է:

Ցանկանում եմ «Յուվենթուս»-ի հետ հաջողությունների հասնել Եվրոպայում: Առաջիկա օրերին կլինեմ Թուրինում ու պայմանագիր կկնքեմ «Յուվենթուս»-ի հետ, սակայն դրա հետ մեկտեղ ընդմիշտ կմնամ «Բարսելոնա»-ի երկրպագու»,- ասել է Ալվեսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular