Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ բանաստեղծուհի, նկարչուհի, դիզայներ Սվետլանա Հակոբյանի՝ «Մեծ արթնություն» խորագրով միջոցառումը (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դեկտեմբերի 22-ին «Դար» հիմնադրամի նախագահ, բանաստեղծուհի, նկարչուհի Սվետլանա Հակոբյանի շուրջ էին հավաքվել հարազատները, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և պարզապես ընկերներ, ովքեր եկել էին ներկա գտնվելու սիրելի Սվետլանայի կազմակերպած «Մեծ արթնություն» խորագրով միջոցառմանը:

Կայացավ Սվետլանա Հակոբյանի հեղինակած «Ուրվագիծ և ճանապարհ» երկհատորյակի շնորհանդեսը, 7 նկարի ցուցադրությունը, ինչպես նաև Taraz.am ընկերության՝ աշուն-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրությունը:

Սվետլանա Հակոբյանն իր երկհատորյակի նախաբանն այսպես է սկսել «Ինչու գրիչն առա ձեռքս»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տիկին Հակոբյանից հարցրեց՝ «ինչո՞ւ».

-Բաներ կան, որ բանավոր փոխանցել չես կարող և այդ մտայնությամբ որոշեցի գրել և ասելիքս ու մտահոգություններս փոխանցել մարդկանց: Պարբերաբար ինձ հուզող հարցերը գրում էի ու հրապարակում տարբեր հարթակներում, արձագանքը մեծ էր լինում, շատերն ինձ ասացին, որ դրանք գիրք պետք է դառնան և սերունդներին կրթեն, ինքս էլ որոշեցի հավաքել և գրքով ներկայացնել: Երկահատորյակում այսօրվա հուզող հարցերն են՝ առանց թեմաների սահմանափակման:

Անդրադառնալով միջոցառման երկրորդ հատվածին՝ կտավների ցուցադրությանը, տիկին Հակոբյանն առանձնացրեց հատկապես Եղեռնի թեմատիկայով արված «Սրբադասում» կտավը. «Երբ եղեռնի զոհերը սրբադասվեցին՝ շունչս բացվեց, ես հասկացա՝ պետք է մի կտավ ներկայացնեմ, ուր կպատկերեմ հոգիների թռիչքը»,- ասաց Հակոբյանը:

Երրորդ հատվածը նորաձևության ցուցադրությունն էր. «Մեծ արթնություն» խորագրով ներկայացված էր taraz.am-ի նոր հավաքածուն՝ հագեցած նուրբ գունային երանգներով:

«Մեր խորհրդանշանները, որոնք մեզ տրված են ի վերուստ, շատ հանգիստ զիջում ենք օտարներին, նրանք էլ վերցնում-դարձնում են իրենց բրենդը: Դրանում մենք ենք մեղավոր, որովհետև չենք պահում մեր ունեցածը: Ինչ մեզ տրված է, մենք պետք է պահպանենք, մտցնենք մեր կյանք, առօրյա»:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նաև taraz.am-ի մենեջեր Արմինե Հայրապետյանի հետ, ով խոսելով նոր հավաքածուից, ասաց. «Հայ ազգը դարեր ի վեր արտահայտել է իր աշխարհընկալումն ու իր հարաբերությունը տարվա եղանակներին և բնության անակնկալներին՝ զարդանախշերի միջոցով: Մենք ուրախությամբ վերծանում ենք զարդանախշերի ողջ ներդաշնակությունն ու իմաստությունը՝ ժամանակակից նորաձևության աշխարհում»:

Մեր զրուցակիցը նկատում է՝ հայկական տարազների մասին բոլորս գիտենք, բայց մենք պատմությունից վերցրել ենք տարազների զարդանախշերը և ձեռագործ կերպով ներկայացնում ենք հագուստների վրա: Ներառում ենք հայկական միջնադարյան զարդարվեստը, գորգարվեստը, զարդատառերը: 

Նելլի Ավետիսյան

 
 
 
 
 
 

 

 

 
 
 
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՈսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված