ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ողջ վիճակում չբռնեցին Ռուսաստանի դեսպանի մարդասպանին. Քեմալ Քըլըչդարօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Habertürk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական նիստի ժամանակ հարց է բարձրացրել թե ինչու թուրքական անվտանգության ուժերը սպանեցին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի մարդասպանին և փոխարենը նրան ողջ չբռնեցին։

Քըլըչդարօղլուն պահանջել է ոչ պրոֆեսիոնալ վարքի համար պատասխանատվության ենթարկել հատուկ ծառայությունների ղեկավարներին. «Ո՞վ է զենքը փոխանցել մարդասպանին։

Ո՞վ էր ցանկանում Ռուսաստանի դեսպանի մահը։ Եվ ինչո՞ւ հանցագործին չեն բռնել ողջ վիճակում և կրակելով սպանել են»։ Թուրքիայի իշխանություններին նման հարցեր ու կոչեր հասցեագրել են նաև թուրքական իրավապաշտպան կազմակերպությունները։

Քըլըչդարօղլուն քննադատել է ուժային կառույցներին նաև վերջին շրջանում հաճախիակացած ահաբեկչությունների համար և հիշեցրել է, որ 2015 թվականի հուլիսի 20-ից PKK-ի դեմ պայքարում սպանվել է անվտանգության ուժերի 843 ներկայացուցիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular