ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեղանի ֆուտբոլի առաջին առաջնության հաղթողները հայտնի են

ՍՊՈՐՏ

Դեկտեմբերի 18-ին Վիվառո Սպորտ Բարում կայացան Հայաստանում առաջին անգամ անցկացվող Սեղանի ֆուտբոլի բաց առաջնության եզրափակիչ հանդիպումները:

Հիշեցնենք, որ Վիվառոյի հովանավորությամբ անցկացվող այս մրցաշարը մեկնարկել էր դեռ մեկ ամիս առաջ՝ կրկին Վիվառո Սպորտ Բարում: Այնուհետև խմբային և փլեյ-օֆ փուլերը անցկացվեցին Երևանի տարբեր փաբերում, որի արդյունքում էլ հայտնի դարձան եզրափակիչ խաղերի մասնակիցները:

Մրցումներն անցկացվում էին Ա և Բ կատեգորիաներում, այսինքն պրոֆեսիոնել և սիրողական մակարդակներում: Իսկ յուրաքանչյուր կատեգորիայում էլ ուժերը չափելու էին անհատական և թիմային մրցակարգերում:

Հետաքրքիր ու լարված պայքարում վերջապես հայտնին դարձան մրցանակակիրները:

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները Վիվառոյի կողմից պարգևատրվեցին գավաթներով և դրամական մրցանակներով: Գումարներ ստացան նաև 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները:

Սեղանի ֆուտբոլի մրցաշարերը լինելու են շարունակական: Հետևեք մեր նորություններին:

Նկարները կարող եք գտնել այստեղ ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular