ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ է դարձել Վիլյայի, Պիրլոյի և Լեմպարդի թիմի դեմ խաղում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

168.am-ը գրում է.

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով առավելության է հասել «Նյու Յորք Սիթի»-ի նկատմամբ, իսկ հայազգի հարձակվողը դարձել է իր թիմի պատասխան գոլի հեղինակը: Մովսիսյանն աչքի է ընկել 59-րդ րոպեին, երբ հաշիվը 0:1 էր: 28-ամյա հարձակվողը փոխարինվել է 84-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ն ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորի զոնականը Արեւմտյան գոտում:

«Նյու Յորք Սիթի»-ի կազմում հանդիպմանը մասնակցել են Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, Իտալիայի հավաքականի նախկին ավագ Անդրեա Պիրլոն և Անգլիայի ընտրանու նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը: «Նյու Յորք Սիթի»-ն գլխավորում է Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular