ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համատարած կամ պայքարիստ են, կամ ակծիվիստ, կամ լացակումած, լալահառաչ ղզիկներ, լկտիներ ու հաբռգածներ… Իսկական տղամարդկանց դեֆիցիտ կա. Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Որոշ երգիչների, արվեստով զբաղվողների մոտ մի տեսակ մոդա է դարձել իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար ներկայանալ հալածյալի, հետապնդվողի, տառապյալի, տանջվածի, տուժածի, անարդարացիորեն չգնահատվածի կերպարով: Եվ նրանց մասին գրառում կատարելիս կամ խոսելիս, չգիտես ինչու շեշտվում է՝ հայտնի, շատ հայտնի, տաղանդավոր երգիչը, դերասանը կամ քանդակի գործիքը մի երկու տարի օգտագործած շնորհաշատը…

Ի՞նչ տաղանդ է…

Սովորական երգիչ, սովորական ռեժիսոր, սովորական աստղիկ, սովորական միմոս, սովորական, կամ հազիվ միջին մակարդակի քանդակագործ, գրող…

Սակայն հարցը դա չէ, այլ իրենց ներկայացնելու և իրենց անձի շուրջը խորհրդավորության, կարևորության մթնոլորտ ստեղծելու խնդիրն է: Տառապյալ, հալածյալ ներկայանալու մարմաջը, որով ցանկանում են հիշեցնել իրենց մասին, դուրս գալ մոռացվածության, անտեսվածության վիճակից, կամ հիշեցնել, որ իրենք էլ են երգում, ինչ-որ քանդակներ անում, այն էլ էպոսից:

Նույնիսկ հավատացած եմ, եթե շատերը միանում են երթերին, ցույցերին, ապա զուտ իշխանություններին մեսիջ ուղարկելու համար, իրենց գոյության մասին հիշեցնելու, ինչու չէ էժան հեղինակություն վաստակելու համար…

Ու ղզիկի նման բողոքում, խոսում մարդու իրավունքներից, վախեցնում եվրոպաներով ու փորձում ներկայանալ քաղհալածյալի վիճակում, փորձելով համեմատվել Սոլժենիցինի, Սախորովի, խորհրդային այլախոհների հետ, հիշում 37-թվականները…
Այ վահան Արծրունի և մյուսներ, մնացյալ «հալածյալներ», եթե բան չեք արել, ինչու՞ եք ղզիկի նման տակներդ լցնում ու ձեզ տառապյալ, դիսիդենտ, պայքարող, ազգանվիրյալ, ժողովրդի խիղճը համարվողի, արդարության համար պայքարողի կերպարով մարտնչող ներկայանում…

Դուք ընդամենը սովորական երգիչ եք, դերասան, սովորական ծռված ակծիվիստ, նույնն էլ այն էպոսագետ քանդակողը…Կամ էլ մնացյալը, որ էլի լացակումած ՖԲ-ում գրում են, «Այսինչն ինձ հայհոյեց, այնինչն ինձ ապտակեց, այսինչն ինձ սպառնաց»…
Տղամարդ եք, բարի եղեք լինել ձեր բարձրության վրա, Պուշկինը, Լերմոնտովը, մյուսները ՖԲ չէին վազում ու գրառում անում կամ բողոքներ գրում… Այնպես ձեզ պահեք, որ չխփեն կամ հայհոյեն, կամ էլ ձեզ տղամարդու նման պահեք՝ չե՞ք կարողանում, գոնե ամոթից ձայն մի հանեք…

Մի խոսքով, համատարած կամ պայքարիստ են, կամ ակծիվիստ, կամ լացակումած, լալահառաչ ղզիկներ կամ լկտիներ ու հաբռգածներ…

Իսկական տղամարդկանց դեֆիցիտ կա, իսկ այս «հալածյալների» նմաններին «քաղհալածյալի» կերպարն էլ չի փրկի…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular