Փոխարժեք՝
484.3
$
516
8.65

Պուտին․ Դեսպանի սպանությունը սադրանք է

Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունն անվանել է սադրանք, որի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու ՍԻրիայում խաղաղ գործըթնացը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կատարված հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որն ուղղված է ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելուն։ Եվ Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները»,- ասել է Պուտինը արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ։ «Դրա պատասխանը կարող է միայն մեկ բան լինել՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։ Եվ ահաբեկիչները կզգան դա իրենց մաշկի վրա»,- հավելել է ՌԴ նախագահը։

website by Sargssyan