ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոգոզինը մեկնում է Բաքու՝ քննարկելու Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումը․ Kommersant

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով։ Ինչպես գրում է Kommersant թերթը, «Ռոգոզինը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդին՝ Հայաստանին, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը»։

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝  ուրբաթ օրը փոխվարչապետը «կնվիրի բանակցություններին»։ «Ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից բացի օրակարգում առանձնացված է երկու միջոցառում․ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ և բանակցություններ զենքի արտահանման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև ռազմա-տեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը»,-գրում է թերթը։

Բացի այդ պարբերականի տվյալներով՝ Բաքվում կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով։ «Ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը կլինի պարզաբանելի Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ։  Ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,-ասվում է հոդվածում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular