Փոխարժեք՝
484.3
$
522.5
8.44

Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում ցավակցական ուղերձ է հղել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անժամանակ մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

Սրտի խոր ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան մասին:

Կյանքից հեռացավ Հայաստանի կյանքում նշանակալի հետք թողած գործիչ, ով մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց մեր երկրին ու պետությանը, եւ պատահական չէ այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ունի հասարակության մեջ:

Արմեն Երիցյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում եւ անկեղծորեն վշտակցում բոլոր հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու ողջ հայ ժողովրդին:

loading...
Loading...
website by Sargssyan