Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ի տխուր հեռանկարներն ու նրան նետված փրկօղակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ–ի տխուր հեռանկարներն ու նրան նետված փրկօղակը. «Փաստ»

 
 
 
 
 
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօրվա մամուլի հրապարակած տեղեկություններից մեկը ՀՀԿ–ի լուսավոր ապագային է վերաբերում` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը:

Լուրը, իհարկե, անակնկալ չէ, սակայն հետաքրքիր է` իշխանության վերաբաշխման դետալների համատեքստում: Եվ այսպես, վարչապետ նշանակելով Կարեն Կարապետյանին` Սերժ Սարգսյանը կարծես թե նաև մեսիջներ ուղարկեց` նրան տրվելու են թե տնտեսական, թե քաղաքական լայն լիազորություններ: Անգամ ՀՀԿ համագումարում անթաքույց ասվեց` Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն է: Այդ համատեքստում բավականին երկար ժամանակ լռեցին ՀՀԿ շտաբի ղեկավարի մասին խոսակցությունները, ավելին` Կարապետյանը հայտարարում էր ՀՀԿ դեմքը փոխելու առաքելության մասին:

Ինչու այժմ Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշեց անձամբ ղեկավարել շտաբը: Առաջինը` ակտիվանում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը հիասթափվում է կառավարության գործունեությունից և վերանայում իր անվերապահ վստահությունը: Երկրորդը` Սարգսյանը հասկանում է, որ այս իրավիճակում շեշտը պետք է դնել Կարապետյանի փիառի վրա` ՀՀԿ–ի համար ձայներ կորզելու նպատակով, սակայն անլուրջ կլինի ՀՀԿ–ի վերարտադրության լծակները հանձնել առայժմ միայն պուպուշ խոսացող վարչապետին: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՀՀԿ–ի համար բարդագույն այս իրավիճակում քաղաքական հենարան և բավարար մարդկային ռեսուրսներ առայժմ չունեցող Կարեն Կարապետյանը կարող է և տապալել իր իշխանության վերարտադրությունը:

Ավելին, իշխանության կուլիսներում խոսվում է, որ անգամ փիառի ռեսուրսները չեն բավականացնի մինչև ապրիլ: Ժամանակից շուտ չափազանց փչված սպասումները կսկսեն պայթել` զուգահեռաբար ՀՀԿ–ի վերաբերյալ ուրվագծելով տխուր քաղաքական ապագա...

Այս պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու վերադասավորել քաղաքական ֆիգուրները խաղատախտակին: Եթե այս ամենի համատեքստում դիտենք Ծառուկյանի վերադարձն ու նրա` Գյումրիում աննախադեպ ընդունելությունը վարչապետի անպաճույճ ընդունելության ֆոնին, ապա շուտով հակաիշխանական ընդվզումը կանխելու համար Սերժ Սարգսյանը կտրուկ քայլերի պետք է գնա, որովհետև ներկայի իր ռեսուրսով նա դժվար թե կարողանա դիմագրավել ներքին քաղաքական ճնշումներին և երկարացնել իր իշխանությունը:

Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանի համար կարծես շտապ օգնություն էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը, որի ենթատեքստերից մեկը մոտավորապես այսպիսին էր` չնայած այս շիլան դուք եք եփել, բայց ես կօգնեմ, որ ցնցումներ չլինեն: Եթե հաշվի առնենք, որ նա օժտված է տարբեր բևեռներին մի տանիքի տակ միավորելու բացառիկ տաղանդով` առաջիկայում այդ օգնությունը ՀՀԿ–ի համար փրկօղակի դեր կարող է խաղալ:

Միով բանիվ, ներկա և նախկին վարչապետներով կլծվեն գործի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրա
Ամենադիտված