Փոխարժեք՝
474.5
$
534.5
7.34

Նիգերիայում 7-8 տարեկան մահապարտ աղջիկները շուկա են պայթեցրել

7-8 տարեկան երկու աղջիկներ պայթանյութով հանդերձված գոտիներ են գործի դրել Նիգերիայի Բոռնո հյուսիսարեւելյան նահանգի Մայդուգուրի քաղաքի շուկայում: Զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս 18-ը վերքեր են ստացել, տեղեկացնում է BBC-ն:

Պայթյունները տեղի են ունեցել մի քանի րոպեի տարբերությամբ: Այդ ժամանակ շուկայում շատ գնորդներ են եղել: Երկու աղջիկներն էլ պայթյուններից զոհվել են:

Առայժմ ոչ -ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել է որպես մահապարտներ:

loading...
Loading...
website by Sargssyan