ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնյայի կինն ամուսնուց հարուստ է ներկայանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանը ԽՍՀՄ ռուբլի ունի: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնյայի 2015 թ. հայտարարագրից՝ նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 610 հազար դրամ և 3 հազար ԽՍՀՄ ռուբլի: Ըստ Խաչատրյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա երեք բնակարանի և մեկ ավտոտնակի սեփականատեր է: Իսկ նրա փոխառություններն էլ կազմել են 2 միլիոն 437 հազար դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար: Պաշտոնյայի տարեկան եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից և կազմել 8 միլիոն 101 հազար դրամ:
Արկադի Խաչատրյանի կինը՝ Տաթևիկ Պողոսյանը, իր ամուսնուց ավելի հարուստ է ներկայանում: Ըստ վերջինիս 2015 թ. տարեկան հայտարարագրի՝ նրա փոխառությունները կազմել են 21 միլիոն դրամ և 15 հազար ամերիկյան դոլար: Տաթևիկ Պողոսյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 5 միլիոն 532 հազար դրամ և 36 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտներն էլ՝ 12 միլիոն 774 հազար դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular