ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է քննարկվել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը. ԱԳ նախարարի մեկնաբանությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Համանախագահող երկրները խոսում էին երեք սկզբունքի մասին, որոնք Ադրբեջանը փորձում է անտեսել, կամ որեւէ կերպ հղում կատարել այդ սկզբունքներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, համբուրգում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե կոնկրետ ինչ է քննարկվել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, Նալբանդյանը պատասխանեց. «Գիտեք, հանդիպումը կարեւոր էր այն իմաստով, որովհետեւ վերջին անգամ Վարշավայում էինք հանդիպել հուլիսին, մոտ հինգ ամիս է անցել եւ այդ ընթացքում հանդիպում չէր եղել: Ինչ կարող է քննարկվել նման հանդիպումների ժամանակ:

Դուք չպետք է հետություններ անեք ադրբեջանցի արտգործնախարի ելույթներից, այլ եռանախագահող երկրների հայտարարությունից, որում հստակ ներկայացված է այն խնդիրները, որոնք ցանկանում են քննարկել կողմերի հետ կամ բարձրացնել կողմերի հետ հանդիպումներին: Թե ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարը, դա իր գործն է, կարեւորն այն է, թե ինչ են ասում Հայաստանի արտգործնախարարը եւ եռանախագահող երկրները: Ասում են` խստորեն դատապարտում են ուժի սպառնալիքը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Պարզ է, թե դա ում է ուղղված, որովհետեւ մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը եւ ուժի սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ ամեն ձեւով խուսափում է դրան հղում կատարել եւ գնաց նույնիսկ խաղաղության դեմ հանցագործության, որովհետեւ ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա էր, որի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ:

Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ դատապարտում են ապրիլին տեղի ունեցած բարբարոսությունները»:

Դիտարկմանը, որ եռանախագահող երկրների Ագ նախարարների հայտարարությունում հստակ անուն չի տրվել, թե ում է ուղղված իրենց կոչը, Հայաստանի ԱԳ նախարարն արձագանքեց. «Նրանք, որոնք զբաղվում են, լավ էլ պատկերացնում են, գիտեն` ում մասին է խոսքը: Եռանախագահները միջնորդներ են, մենք էլ կցանկանայինք հասցեական լինել, բայց նրանք միջնորդներ են եւ պետք է դիվանագիտական լեզվով ասեն: Նրանք հստակ դիվանագիտորեն ասում են այն, ինչի մասին մատնանշվում էր: Եռանախագահները խոսում էին նաեւ 1994-1995թթ. զինադադարի պայմանների մասին: Ո՞վ է հրաժարվում դրանից, պարզ է` Ադրբեջանն է: Նրանք այդ մասին էլ են հայտնել բայց ոչ այս հանդիպման ժամանակ: Նախկինում էլ են մատնանշել դա: Համանախագահող երկրները խոսում էին երեք սկզբունքի մասին, որոնք Ադրբեջանը փորձում է անտեսել, կամ որեւէ կերպ հղում կատարել այդ սկզբունքներին»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular