Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի հայտարարությունը սովորական պսիխոզի դրսևորում է. Ստանիսլավ Տարասով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով նա կրկին տարածքային հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի հանդեպ, թերարժեքության բարդույթի դրսևորում է, այլ կերպ ասած՝ «սովորական պսիխոզ»՝  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Հիշեցնենք. Ադրբեջանի նախագահը դեկտեմբերի 4-ին Թարթառում հայտարարել էր, թե Ադրբեջանը չի ուզում ռազմական ճանապարհով «վերադարձնել» Երևանը, Մեղրին, Գորիսը, բայց ինքը համոզված է, որ «կգա ժամանակ, և ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական հողերը»:

– Պարոն Տարասով, ինչպե՞ս եք ընդհանրապես մեկնաբանում Ալիևի այս հայտարարությունը:

– Գիտեք, առաջին անգամ չէ, որ Ալիևը այսպիսի հայտարարություն է անում: Բոլորն էլ սովորել են նմանատիպ հայտարարություններին: Դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ պետք է հարցնել Ադրբեջանի ղեկավարությանը, թե ինչու միջազգային հանրությունը չի ընդունում իրենց պատմագիտական հայեցակարգը կամ վարկածը: Նրանք կենտրոնացել են ներքին լսարանի վրա, ստեղծել են իրենց պատմագիտությունը, գրել իրենց պատմությունը, յուրացրել են Պարսկաստանի պատմությունը, որի կազմում են եղել այդ խանությունները, որոնց հիման վրա էլ հետագայում կազմավորվել է ադրբեջանական պետությունը: Ի դեպ, ադրբեջանցիներն իրենց են վերագրում նաև Ռուսաստանի՝ Ռուսական կայսրության քաղաքականությունը տարածաշրջանում: Սա պատմական, հոգեբանական թերարժեքության բարդույթի դրսևորում է: Պատմությունը օբյեկտիվ գիտություն է, այն չի գրվում միայն Բաքվում կամ Մոսկվայում կամ էլ, ասենք, Անկարայում: Այս տարածաշրջանի (նկատի ունեմ Անդրկովկասը կամ Հարավային Կովկասը) պատմությունը համաշխարհային պատմության հարստությունն է, և այս տարածաշրջանի ուսումնասիրությամբ են զբաղվում ոչ միայն ադրբեջանցի, հայ կամ ռուս մասնագետները, այլև այլ երկրների մասնագետներ: Եթե ադրբեջանցի պատմաբանները կարծում են, թե հայ պատմաբանները կեղծում են պատմությունը, կամ ռուսները պատեհապաշտ են, թող փորձեն վիճել, օրինակ, բրիտանացի պատմաբանների հետ: Չէ՞ որ կա Օքսֆորդի հրաշալի հինգհատորյակը՝ Իրանի պատմությունը անգլերեն լեզվով: Թող դա կարդան կամ կարդան գերմանացի ուսումնասիրողների աշխատությունները, որոնք շատ լավ են հետազոտել այս տարածաշրջանը: Վերջիվերջո՝ թող կարդան քաղաքացիական պատերազմի ժամանակների փաստաթղթերը: Գոյություն ունեն անգլիական օկուպացիոն վարչակազմի՝ մասամբ գաղտնազերծված զեկույցները 1918-20թթ. տարածաշրջանի իրավիճակի մասին: Այստեղ շատ մանրամասն նկարագրվում է, թե ով ով է, ով որտեղից է և այլն: Թող գան Մոսկվա, այցելեն ռազմական արխիվներ, կարդան ռուս ռեզիդենտների, մասնավորապես՝ խորհրդային հետախուզության ռեզիդենտ Սիտինի զեկույցները: Նա եղել է գլխավոր շտաբի սպա և 1920-ական թվականներին աշխատել է Վրաստանում:

Խորհրդային տարիներին պատմագիտության գլխավոր շարժառիթը կամ նպատակը ժողովուրդների բարեկամություն քարոզելն էր, հետևաբար նրանք վերացնում էին այն ամենը, ինչ բացասական էր: Բայց հիմա, երբ ձևավորվում է ժամանակակից ռուսաստանյան պատմագիտությունը, առաջանում է քիչ թե շատ հստակ, սթափ հայացք, գիտնականները սկսում են ավելի օբյեկտիվ գրել պատմությունը: Մենք գրում ենք, որ կա ուժերի որոշակի դասավորություն: Սա առաջին և գլխավոր հանգամանքն է:

Երկրորդ՝ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները կարող են լուրջ բարդություններ առաջացնել Ադրբեջանի համար տարածաշրջանային քաղաքականության մեջ: Մարդիկ սովոր են հայերի դեմ հայտարարություններ անել՝ նրանց հայտարարելով այլմոլորակայիններ, հետո հանկարծ հայտարարում են, որ իրենք պատրաստ են ինքնավար հանրապետության կարգավիճակ տալ Ղարաբաղին: Հարց է առաջանում՝ դուք ձեր ադրբեջանցիների՞ն եք Ղարաբաղում ինքնավարություն տալիս, թե՞ հայերին: Եթե հայերին, ուրեմն նրանք բնիկ ժողովուրդ չեն: Սա արդեն ուրիշ հարց է: Այսինքն՝ նրանք խճճվել են իրենց այդ վարկածներում, հայեցակարգերում և այլն, ուստի բոլորն արդեն հոգնել են նրանց պատասխանելուց, դրան նայում են որպես թատրոնի ներկայացում, որը պարզ չէ, թե ում վրա է ազդում: Միգուցե Ադրբեջանում ինչ-որ մեկը լուրջ ընդունի այդ հայտարարությունը: Նախկինում տարածաշրջանի փորձագետները ինչ-որ կերպ արձագանքում էին նմանատիպ հայտարարություններին, բայց հիմա բոլորս արդեն հոգնել ենք դրան պատասխանելուց:

Բայց իրականում սա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի համար: Այսօր կրկին ոտքի է կանգնում Իրանը, Իրանը փորձելու է մեծացնել իր աշխարհաքաղաքական դերը, Իրանը այսօր խոսում է իր հզոր պատմության մասին, իսկ այն տարածքները, որոնք այսօր կոչվում են ադրբեջանական պետություն, ժամանակին մտել են Պարսկաստանի կազմի մեջ: Եթե նույնիսկ հավատանք որոշ ադրբեջանցի պատմաբանների վարկածին, թե պարսկական որոշ դինաստիաներ թյուրքական ծագում ունեին, ապա գիտեք ինչ, Ռուսաստանում էլ կառավարում էր ազգությամբ գերմանացի Եկատերինա Երկրորդը, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը կարող ենք անվանել Գերմանիա: Միգուցե այնտեղ եղել են թյուրքական դինաստիաներ, բայց նրանք ծառայել են Պարսկաստանին, շեշտում եմ՝ Պարսկաստանին: Ահա այս խեղված ընկալումը, խեղված մտածողությունը լավ բանի չի հանգեցնի:

– Այսինքն՝ կարծում եք, որ սա կոմպլեքսավորվածության, թերարժեքությա՞ն հետևանք է: Ադրբեջանցիները թերարժեքության բարդույթ ունեն և ուզում են կայանալ հայերի պատմության հաշվի՞ն:

– Գիտեք, կարծում եմ՝ նույնիսկ հայերը չպիտի արձագանքեն դրան: Ոչ ոք լուրջ չի ընդունում դա: Բայց եթե ուզում եք դրան պատասխանել՝ խնդրեմ:

– Շատ լավ, մի կողմից՝ թվում է, թե իսկապես անլուրջ է անգամ այդ հայտարարությունները քննարկելը, նման բան հայտարարողները ոչ ադեկվատ մարդու տպավորություն են թողնում, բայց մյուս կողմից՝ գուցե պետք չէ՞ թերագնահատել Ալիևին, որովհետև սրանք հետևողական հայտարարություններ են և արտացոլում են Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, որն իր նպատակն ունի՝ յուրացնել այն ամենը, ինչ հայկական է, ոչ միայն զուտ տարածքները, այլև մշակույթը, պատմությունը և այլն:

– Դե լավ, դա հիմարություն է, դա անհնար է: Ես ասում եմ, որ հակամարտությունը շարունակվում է 25 տարի, և նրանք ոչինչ չեն կարողանում անել 25 տարի: Եթե իրենց հայեցակարգը ճշմարիտ լիներ, ապա Հայաստանին կստիպեին այլ կերպ գործել:

Ի՞նչ անեքսիայի մասին է խոսքը: Պետք է իրատեսաբար նայել ուժերի դասավորությանը: Ամեն ինչ փլուզվում է Ադրբեջանում: Ադրբեջանը և Թուրքիան հայտարարեցին «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը, ուզում էին Զանգեզուրով դուրս գալ Թուրքիա և միացնել երկու թյուրքական պետությունները: Եվ ի՞նչ ստացվեց: Բնականաբար, Իրանը շահագրգռված չէ դրանում, Ռուսաստանին ևս դա պետք չէ, և ընդհանրապես աշխարհին էլ դա պետք չէ:
Նրանք պիտի հասունանան, որպեսզի հասկանան, որ հայերը և ադրբեջանցիները, այսինքն՝ այն ժողովուրդը, որն այսօր կոչվում է «ադրբեջանցի», դարեր շարունակ իրար հետ են ապրել, նրանցից ոչ մեկը չի թռչելու տիեզերք, այս երկու ժողովուրդները ստիպված են ապրել կողք կողքի:

Ադրբեջանի իշխանությունը, նախ, պիտի փոխի Երևանի հետ խոսելու տոնը, երկրորդը՝ դադարի կեղծել պատմությունը, երրորդը՝ ճանաչի հայ ժողովրդի նշանակալի ներդրումը Ադրբեջանի և մասնավորապես՝ Բաքվի զարգացման մեջ: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի երկխոսել: Բայց այսօր նրանք գնում են առճակատման, խնդրի ռազմական լուծման ճանապարհով: Նրանք մի անգամ արդեն պարտվել են պատերազմում 94 թվականին, այսօր էլ նրանք որևէ շանս չունեն հաղթելու այս պատերազմը. կոալիցիան ուրիշ է, ուժերի հարաբերակցությունն էլ ուրիշ է, փոխվել է իրադրությունը: Եվ նրանք աստիճանաբար սկսում են դա հասկանալ, վերլուծել: Այլ հարց է, որ ալիևյան ռեժիմը դրա վրա է կառուցված: Նա օգտագործում է արտաքին քաղաքական սրացումները իր իշխանությունը ամրապնդելու համար: Քանի դեռ փոխադարձ այս կապը պահպանվում է այս երկու գործոնների միջև, կարելի է ցանկացած հայտարարություն սպասել Բաքվից, և պետք չէ զարմանալ:

– Իսկ գուցե հայկական կողմը պաշտոնապես ավելի կո՞շտ ձևով պիտի պատասխանի Ալիևին: Ի՞նչ եք կարծում:

– Կարծում եմ՝ պարզապես պետք է սովորել դրան: Օրինակ՝ մենք սովորել ենք: Դուք ապրում եք կողք կողքի, մի՞թե չեք սովորել:

– Փորձում ենք:

– Դա սովորական պսիխոզ է: Անկեղծ ասած՝ ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում դրանում:

 
 
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխել
Ամենադիտված