ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբիկ Հակոբյանը հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ»-ի լրագրողին. ֆոտո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քիչ առաջ  հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատգամավորին թերևս դուր չի եկել մեր լրագրողի հարցերը, որից հետո նա հորդորել է առանձնազրույց ունենալ:

Մեզ հետ զրույցում Վահեն նշեց, որ Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ դաշնակցական գաղափարախոսություններից է խոսելիս եղել և նշել է, որ ինքը այդ գաղափարախոսությունը իր մեջ կրում է:

Մեր լրագրողը հետաքրքրվել է, թե որն է այդ գաղափարախոսությունը, կարող է պատգամավորը մեկ  բառով ձևակերպել: Սրան ի պատասխան՝ Ռուբիկ Հակոբյանը հորդորել է լրագրողին գնալ և կարդալ գրքեր: Հարցից սրտնեղած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը վիրավորական տոնով լրագրողին սկսել է «դասեր տալ»՝ նշելով, որ նա հասկանալու հետ կապված խնդիրներ ունի:

Այնուհետև պատգամավորը լրագրողին կանչել է «ռազբորկի» այնպիսի տեղ, որտեղ որ տեսախցիկ չկա: Եվ այդ ընթացքում հարվածներ է հասցրել և հայհոյել «Հրապարակ»-ի լրագրողին:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular