ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք. Փաստաբանը մահացել է դատարանի դահլիճում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի Տիմիրյազեւի շրջանային դատարանի դահլիճում, դատական նիստի ժամանակ, մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

«Հերթական քրեական գործի դատական նիստի ժամանակ, դատական վիճաբանությունների պահին հանկարծամահ է եղել փաստաբան Սիմոն Ծատուրյանը»,- հայտնել է դատարանի քարտուղարը:

Բժիշկները ֆիքսել են սրտի անբավարարություն: Սիմոն Ծատուրյանը Մոսկովյան փաստաբանական կոլեգիայի անդամ է: Իր կարիերայի ընթացքում վերջինս մասնակցել է մի շարք աղմկահարույց գործերի քննությանը: Նա հանդիսացել է 19 ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանը 2006 թվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular