ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղացած առատ ձյունը տասնյակ վթարների պատճառ է դարձել Լոռիում (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

News.am-ը գրում է.

Նախօրեին տեղացած առատ ձյան պատճառով բազմաթիվ վթարներ են արձանագրվել Լոռու մարզում: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան ժամը 08-ի սահմաններում ավտովթար է գրանցվել Ստեփանավան ավտոճանապարհին, ինչի հետեւանքով վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է նախ Ստեփանավանի, այնուհետ նաեւ՝ Աստղիկ բժշկական կենտրոն:

Մինչ ժամը 12-ը ծայրահեղ վատ իրավիճակ է եղել Վանաձոր-Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին: Ճանապարհն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով, իսկ ՃՇՇ-ի աշխատակիցները սկսել են ճանապարհներին աղ ու ավազ լցնել ժամեր անց միայն:

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին եւս տասնյակ վթարներ են արձանագրվել, որոնց դեպքում բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն արձանագրվել: Նշված ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են իրականացնում Լոռու ճանապարհային ոստիկաններն ու Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր մի քանի ժամ շարունակ նաեւ հերթապահություն են սահմանել: Սպիտակի հրշեջ-փրկարարների օպերատիվ ու աչալուրջ աշխատանքի շնորհիվ կանխվել է նաեւ մի ողբերգական ավտովթար:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մեքենան կիսով չափ թեքված է եղել ձորը, որի մեջ եղել է վարորդը, կինն ու նրանց երեխան: Փրկարարները կարողացել են անվնաս ուղղել մեքենան՝ այդկերպ կանխելով հետագա ողբերգությունը: Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ եթե փրկարարները ժամանակին չգային, ապա մեքենան գլխիվայր կհայտնվեր ձորում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular