Եթե լավ լուսավորության ներքո զննեք մատների բարձիկները, ապա կտեսնեք, որ գծերը հստակ նախշերով են դասավորված:

Դրանք կարող են լինել աղեղնաձև, հանգուցաձև և պարուրաձև:

Ի՞նչ են նրանք նշանակում:

Մեր բնավորության, կարողությունների, հիվանդությունների մասին ամբողջ ինֆորմացիան նկարված է մատների բարձիկների վրա: Մատնային նախշերը ձևավորվում են դեռևս մոր արգանդում՝ հղիության 3-5 ամիսներում: Նայելով նորածնի մատներին՝ արդեն կարելի է ասել, թե արդյոք նա լիդեր կլինի, որքան կազմակերպված կլինի կամ որ ոլորտում հաջողությունների կհասնի:41-4

 

1. Աղեղաձև

Այս տիպի մատնահետքերը շատ հաճախակի են հանդիպում և լինում են միայն 2-3 մատների վրա: Աղեղաձև մատնահետքերը բոլոր 10 մատների վրա շատ հազվադեպ են հանդիպում: Այս տիպի մարդկանց համար ֆիզիկական պոտենցիալն ամենակարևորը չէ, նրանք կարևորում են հոգեկան և անձնային հատկությունները: Աղեղնաձև մատնահետքեր ունեցող մարդիկ բարդ բնավորությամբ անձնավորություններ են: Նրանք չեն հետևում ուրիշների խորհուրդներին, քանի որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչն է սև և ինչը սպիտակ: Որևէ իրադրությունում կատարյալ ձախողում ապրելուց հետո նրանք բացարձակ չեն վհատվում և համառ կերպով շարունակում են իրենց աշխատանքը: Միշտ ձգտում են լիդեր լինել:

2. Հանգուցաձև

Հանգուցաձև մատնահետքեր ունեցող մարդիկ խառնվածքով խոլերիկ են: Բոլոր մատների վրա հանգույցներ ունեցող մարդիկ աշխատանքում շատ ակտիվ են, սակայն լարված իրավիճակներում փորձում են ետին պլան մղվել: Հոգեպես և ֆիզիկապես հյուծվում են միապաղաղ և ձանձրալի աշխատանք կատարելիս: «Հանգուցաձև» մարդիկ շատ հեշտ են շփվում, բարյացակամ են, ազնիվ, հեշտ են գնում զիջումների, սակայն չեն զոհաբերի ամենը` որևէ մտահղացման համար: Նրանք լիովին բավարարված են արևի տակ իրենց փոքրիկ տեղով:

3. Պարուրաձև

«Պարուրաձև» մատնահետքերով մարդիկ «սավառնում են ամպերում»: Շատ տաղանդավոր են, նոր տեղեկությունն արագորեն յուրացնում են, փորձում են մի քանի գործ միանգամից կատարել, սակայն հակված են դրանք անավարտ թողնելու, քանի որ շուտ են ձանձրանում և կորցնում հետաքրքրությունը: «Պարուրաձև» տիպի մարդիկ միշտ դժգոհ են իրենցից, հակված են անդադար ինքնաքննադատության: Մատների բարձրիկների նախշերի առատությունը խոսում է նուրբ հոգեկան աշխարհի մասին: Հակված են դեպրեսիաների:

Սակայն «մաքուր» նախշեր, ինչպես նաև հստակ տիպի խառնվածքներ գոյություն չունեն և հաճախակի հանդիպում են բարդ համադրություններ:

Աղեղնաձև և հանգուցաձև

Այս համադրությամբ մարդիկ նույնիսկ չնչին ծանրաբեռնվածության ժամանակ ներդնում են իրենց ողջ ուժերը: Եթե այս համադրության մեջ առկա են նաև պարույրները, ապա սա խոսում է այն մասին, որ մարդ կարող է ճիշտ կերպով բաշխել իր ուժերն ու էներգիան:

Պարույրաձև և հանգուցաձև

Այս համադրությունը վկայում է այն մասին, որ մարդ հսկայական ներուժ ունի և կարող է համակերպվել յուրաքանչյուր պայմանների: