ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զոն նայող» Յոնջլախցի Նորոն Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդի՞ն է. «ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 2-ին կալանավորվել է Յոնջլախցի Նորո անվամբ հայտնի Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նորայր Ղազարյանը մեղադրվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:

Նշենք, որ սույն անձը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է: Նախկինում իր պատժի մեծ մասը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կարճ ժամանակով «զոն նայող» է եղել»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular