Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետին «խաբե՞լ» են.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս աղմուկ բարձրացրեց այն իրադարձությունը, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն» (ՀԲԸՄ) իր 110–ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման թեմայով: Սակայն այն մատուցվեց այլ կերպ` ՀՀ վարչապետը կպատասխանի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Իհարկե, եթե հանդիպումն ընթանար այդ ձևաչափով, այն աննախադեպ կլիներ հայաստանյան իրականության մեջ:

Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Օգտատերերի բազմաթիվ հարցերից հրապարակվեցին միայն մի քանիսը, որոնցից որոշներն էլ, ոչ թե հարց էին, այլ` կենաց: Փոխարենը, հանդիպմանը հավաքված էին մի քանի անհասկանալի անձինք և գործիչներ: Որոշ բացառություններ չհաշված, տպավորություն էր, որ ով պարապ է մնացել, բերել են հանդիպման: Այդ էր վկայում նաև լսարանի կողմից տրվող հարցերի բնույթը և որակը: Դրան դեռ կանդրադառնանք:

Ինչ մնում է հանդիպմանը, ապա վարչապետը ևս չէր սպասում նման ձևաչափի: Նա գոնե երկու անգամ իր խոսքում անդրադարձավ այդ խնդրին: Ստացվում է, որ կազմակերպիչները զբաղվել էին բացահայտ աճպարարությամբ: Կազմակերպման որակին ընդհանրապես չարժի անդրադառնալ, քանի որ այն հեռու էր պրոֆեսիոնալ կոչվելուց:

Ինչ մնում է հարցերին ու դրանց բովանդակությանը, ինչպես նաև պատասխաններին, ապա պետք է փաստել, որ առնվազն միամտություն կլիներ ակնկալել բոլոր հարցերի պատասխանները, դեռևս իր 100 օրը չբոլորած կառավարության ղեկավարից:

Գոնե իրականության իմիտացիա ստեղծելու համար, կազմակերպիչները կարող էին ներառել նույն ֆեյսբուքյան օգտատերերի գոնե մի քանի սուր հարցեր: Իսկ դրանք, իհարկե կային ու կային գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ: Սակայն դա չեղավ: Փոխարենն անարդյունավետ քննարկում ծավալվեց սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ակնհայտ էր, որ դահլիճում որևէ մեկը չուներ հստակ պատկերացում ու տեսլական այդ խնդրի վերաբերյալ:

Իսկ ամենակոմպետենտ թվացող մարդը՝ Հրանուշ Հակոբյանը, բացի ծափահարելուց, այլ գործողությամբ աչքի չընկավ, չնայած խնդիրը վերաբերում էր հենց իր ղեկավարած ոլորտին: Ամենայն հավանականությամբ, սա նաև փիառ քայլ էր վարչապետին նվիրված գովազդի շրջանակներում, որը վերջին ամիսներին, հետևողականորեն կազմակերպվում է իշխանական կառույցների կողմից: Սակայն դժվար է ասել՝ այն դրական ազդեցություն ունեցա՞վ, թե՞ բացասական: Կարծում ենք, վարչապետը շատ արագ պետք է ձգտի փոխել այս անբովանդակ քննարկման և հարցուպատասխանի ձևաչափը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն
Ամենադիտված