data-ad-slot="‎9704542741">
Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը

Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը: Հարց, որի պատասխանը տալու են երկրպագուները՝ VivaroNews.am-ի կողմից մեկնարկ տրված հիասքանչ նախաձեռնության ընթացքում: Հավաքականի բոլոր ժամանակների 16 գոլերը վիճակահանության արդյունքում բաժանվել էին 8 զույգերի, ու այսօր նրանցից պայքարի մեջ է մտնում 1/8 եզրափակիչ փուլի երևի ամենաուժեղ զույգը՝ Ալբերտ Սարգսյանն ընդդեմ Մարկոս Պիզելիի:

Ալբերտ Սարգսյանը իր ամենահայտնի գնդակը խփել էր Ուկրաինայի դեմ 2003թ. խաղում: Մարկոս Պիզելիի կողմից փայլուն գոլերը շատ էին, սակայն դժվար ընտրությունը կանգ առավ Եվրոպայի ապագա չեմպիոնների դարպասը նրա ուղարկած գնդակի վրա՝ 2015թ. հունիսին: Այս երկու գոլերից հաջորդ փուլ կանցնի այն, որը կստանա ավելի շատ ձայներ:

Դիտում ենք տեսանյութը, ևս մեկ անգամ վերհիշում գոլերը և քվեարկում այս հղումով: Այս դիմակայության համար քվեարկել հնարավոր է մինչև դեկտեմբերի 6-ը, 13:00-ն: Մրցույթի հետ կապված բոլոր մանրամասներին և հետագա նորություններին կարող եք ծանոթանալ VivaroNews.am կայքի հատուկ բաժնում:

loading...
website by Sargssyan