ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաիրա Զոհրաբյանի մոտ բնավորություն է դարձել քաղաքական տեր փոխելը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արսեն Սանամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նաիրա Զոհրաբյանը շարունակում է թունավորել քաղաքական կյանքը: Հիշում եք չէ՞, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, ինչ եղավ:

Հիշեցնեմ: Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, որովհետև, եթե չհեռանար, հեղվելու էր հայ ժողովրդի արյունը, ինչին տանում էր իշխանությունը: ԲՀԿ առաջնորդը թողեց ամեն ինչ, որովհետև իր համար ամենակարևորը պաշտոնն ու դիրքը չէր, այլ ժողովրդի կայուն կյանքը: Հեռանալուց հետո Գագիկ Ծառուկյանը մնաց ժողովրդի կողքին, շարունակեց իր բարեգործությունները, շարունակեց այն աշխատանքը, որի համար էլ ժողովուրդը շարունակում է սիրել, հարգել ու մեծարել Ծառուկյանին:

Այսպես ուրեմն, դրանից հետո, Սահմանադրական բարեփոխումներին թունդ կերպով ընդդիմացող ԲՀԿ-ն` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, գնաց նախագահական, հետո ՈՉ-ի ջատագով ԲՀԿ-ն ԱՅՈ ասաց սահմանադրությանը: Հետո ՀՀ նախկին վարչապետին ենթակա Նաիրա Զոհրաբյանը իրեն լավ էր զգում, չկար Ծառուկյանը, բայց կար Հովիկ Աբրահամյանը: Նաիրա Զոհրաբյանը այն ժամանակ չէր ցանկանում Ծառուկյանի վերադարձի մասին խոսել, քննարկել, որովհետև այլ տեր ուներ իր գլխին: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և Հովիկ Աբրահամյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից` Նաիրա Զոհրաբյանին ու ԲՀԿ-ին թողնելով անտեր:

Հիմա, երբ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին սկսել են խոսել այլ շրջանակներում, տիկինը դիմել է շատ վատ քայլի: Օգտվելով Ծառուկյանի բարձր հեղինակությունից և ժողովրդի շրջանում նրա մեծ ազդեցությունից` միտինգ է կազմակերպում Ծառուկյանի տան դիմաց: Այսօր էլ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է ԲՀԿ և լինելու է ընդդիմադիր:

Հիշեցնեմ, որ Ծառուկյանի այս թիմակիցները՝ Տիկին Նառայի հրամանատարությամբ, նրան լքեցին այն պահին, երբ Ծառուկյանը ամենից շատ ուներ թիմի կարիքը: Նրանք մի քանի օր հետո գնացին նախագահական ու Ոչ-ից վերածվեցին ԱՅՈ-ի:

Այսօրվա ԲՀԿ-ն սպասում է ոչ թե Ծառուկյան քաղաքական գործչին, այլ Ծառուկյան հովանավորին: Այս անգամ, սակայն, հստակ է, որ Գագիկ Ծառուկյանը նույն գետը երկրորդ անգամ չի մտնի, և ԲՀԿ-ն կդառնա հիշողություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular