ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիկ Դարչինյանը վրդովված է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Որոշ կայքեր համացանցում լուր են տարածել, թե խոշոր ավտովթար է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի մասնակցությամբ: Միանգամից ասենք: Սուտ է: 40-ամյա Վախթանգ Դարչինյանն իր ընտանիքի հետ միասին ողջ եւ առողջ է, Ավստրալիայում, իր տանը:

 Aravot.am-ը պարբերաբար զրուցում է մեր լեգենդար բռնցքամարտիկի հետ եւ եթե նման բան լիներ, առաջիններից մեկը կիմանար: Տարբեր աղբյուրներից ենք ճշտել՝ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանից, Վիկի մտերմագույն ընկերներից:

Նման բան չկա: Բոլորն էլ փոխանցեցին, որ Վախթանգը խիստ վրդովված է եւ պահանջում է, որ գոնե հայկական լրատվամիջոցները եւ համացանցը ձեռնպահ մնան իր մասին նման ստահոդ լուրեր տարածելուց:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular